Վարչապետը պաշտոնանկ եղած սոցապ փոխնախարարին նախապատրաստել էր նախարարի պաշտոնի համար
«Սոցապնախարար Արտեմ Ասատրյանը «Հրապարակ»-ի լրագրողին վստահեցրել է, որ պաշտոնանկ եղած փոխնախարար Աշոտ Մարգարյանի հետ բացարձակապես որևէ խնդիր չի ունեցել, բայց հրաժարվել է հայտնել հեռացման պատճառը. «Ես կարծում եմ, որ անձնական որոշումները մեկնաբանության կարիք չունեն»: Մինչդեռ ազատված փոխնախարարի մտերիմները համացանցը հեղեղել են գրություններով, թե նախարարը հնարավորություն չի տվել նրան իրականացնելու իր ռեֆորմները:
«Բոլորին հարաբերական հնարավորություն է տրվում իրականացնելու և իր ծրագրերը, և իդեաները»,- փիլիսոփայել է նախարարը: Ի դեպ, խոսակցություն կար, որ Կարեն Կարապետյանը Մարգարյանին նախապատրաստել է նախարարի պաշտոնի համար, ինչի պատճառով սոցապնախարարը ջանք չի խնայել երիտասարդ կադրի դեմ կոմպրոմատներ հավաքելու ուղղությամբ և հասել է այն բանին, որ նրա համացանցային պահվածքը ճակատագրական է դարձել:
«Դուք ստեղծում եք խնդիր և փորձում քաջաբար հաղթահարել, մի ստեղծեք այդ խնդիրը և մի հաղթահարեք»,- հեգնել է նախարարը: Ափսոսում եք երիտասարդ փոխնախարարի հեռացման համար: Հարցն անպատասխան է մնացել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
