Վարչապետը որոշել է սովորական դարձնել անակնկալ այցերը
«Փաստ»-ի տեղեկություններով՝ նախօրեին, ոչ պաշտոնական այցով, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մեկնել է Արցախ։ Թվում է, ոչ մի արտառոց բան չկա՝ սովորական այց է, սովորական լուր։ Բայց.... վարչապետը Արցախ է մեկնել Քարվաճառի (Քելբաջար) ճանապարհով։ Գեղարքունիքի տարածքով մեկնած Կարեն Կարապետյանի «շքախմբից» ոչ ոք այս մասին տեղյակ չի պահել մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին։ Եվ ընդհանրապես, բոլորն անակնկալի են եկել։
«Փաստ»-ի տեղեկություններով՝ վարչապետը որոշել է այսուհետ սովորական դարձնել անակնկալ այցերը, ոչ ոքի տեղյակ չպահելով իր «մարշրուտի» մասին։ Բանն այն է, որ նա ուզում է անձամբ իր աչքով տեսնել ճանապարհի վիճակը տվյալ տարածքներում կատարված և ընթացիկ աշխատանքների որակն ու տեմպերը։
