Վարդան Ավետիսյանը հաղթանակած պատերազմի գեներալ է.VIDEO արձագանքում են ազատամարտիկները
ԵԿՄ նոր նախագահի աթոռի շուրջ ընթացող խմորումները, այս օրերին տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեցին:
Եւս մեկ անգամ հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի քրեակատարողական հիմնարկում հայտնվելուց հետո, ԵԿՄ կառույցի անդամները ցանկություն հայտնեցին ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրել ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի թեկնածությունը։ Սարգսյանն էլ իր հերթին լրագրողների հետ զրույցում, ըստ էության ակնարկեց, որ համաձայն կլինի, եթե իրեն առաջադրեն այդ պաշտոնում։ Սակայն Սարգսյանին ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրելու մտադրությունները ժամանակի ընթացքում կարծես թե ետին պլան մղվեցին:
Եւ ահա, ընդամենը մի քանի օր առաջ, ԵԿՄ նախագահի նոր թեկնածուի անուն շրջանառվեց.խոսքը ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի մասին է: (Ում մասին, ի դեպ խոսք եղել էր ամենասկզբից եւեթ):
Հիշեցնենք, որ ԵԿՄ հիմնադիր անդամ ազատամարտիկները օրերս ժողով էին հրավիրել, որին ներկա էր եղել նաեւ Սասուն Միքայելյանը։ Ժողովի ժամանակ ազատամարտիկները, կարելի է ասել, «պարտադրել» էին, որ Միքայելյանը դառնա ԵԿՄ նախագահ։ Անգամ նշել էին, որ այլ տարբերակ չեն տալիս նրան, եւ որ միայն ու միայն նրան են տեսնում այդ կառույցի ղեկավարի պաշտոնում։
Միքայելյանն էլ իր հերթին ժամանակ էր խնդրել՝ մտածելու եւ վերջնական պատասխանելու համար։ Նշենք նաեւ, որ այդ հանդիպման ժամանակ առաջինը տեղից արձագանքել էր ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը, ասելով թե. «Տղերք, եթե ասենք այսօր Սասունը չլիներ իշխանության ներկայացուցիչ, արդյո՞ք մենք Սասունին կընտրեինք», ինչին ազատամարտիկները դրական պատասխան էին տվել:
Հրավիրված ժողովին այդ օրը մասնակցել էին ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը, պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Վարդան Ավետիսյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը եւ այլոք: «Տղաները հավաքվեցին, ձայն-ձայն տվեցին եւ մենք գտանք, որ կարելի է առաջարկել Սասուն Միքայելյանին»,- այս մասին հայտարարություն էր արել նաեւ Մանվել Եղիազարյանը:
Սակայն որոշ ազատամարտիկներ սկսեցին հանիրավի աղմկել այդ օրվա ԵԿՄ ժողովում արձանագրված իրողություններից, եւ որոշեցին այնուամենայնիվ «տակառներ գլորել» մի դեպքում Սասուն Միքայելյանի, մյուս դեպքում՝ ժողովի մասնակից, վաստակաշատ գեներալ Վարդան Ավետիսյանի ուղղությամբ, ում վարկն ու հեղիանակությունը շատ բարձ է ազատամարտիկների շրջանում:
Իսկ հիմնական աղմկողներն ու մերկապարանոց հայտարարություններով աչքի ընկնողները երկուսն էին. ազատամարտիկ Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի հրամանատար Վովա Առաքելյանը՝ (Բոթաս Վովան) եւ Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, որոնց կողմից հնչեցրած հայտարարություններն էլ՝ առաջացրել էր մի խումբ ազատամարտիկների զայրույթը:
Իսկ ահա ազատամարտիկներ ( Սամվել Մկրտչյանը, Ջանիկ Սահակյանը , Միքայելյան Ապրեսյանը, հայտնի բժիշկ, ազատամարտիկ Սարգիս Ա.-ն) Fnews.am-ի հետ զրույցում բավականին ուշագրավ հայտարություններ արեցին,որն էլ ներկայացնում ենք ստորեւ.
