Վարդան Այվազյանը՝ Նարեկ Սարգսյանին. «Էդ ո՞ւմ հորողբոր տղերքն են»
168.am-ը գրում է.«Էդ ո՞ւմ հորողբոր տղերքն են»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ՎՊ 2013թ. զեկույցի քննարկման ժամանակ շինարարության ոլորտում արձանագրված խախտումների հետ կապված հարցրեց հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ խոսելով շինարարությունը վերահսկող մարմինների մասին: Նա տարակուսեց, թե ինչպե՞ս կարող են հսկող կազմակերպությունները ստորագրել խախտումներով ու թերություններով կատարված շինարարական փաստաթղթերը: Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը նշեց, որ հսկողները լիցենզավորված կազմակերպություններ են: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտնեց, որ տեխնիկական հսկողության հետ կապված այսքան տարի ՎՊ-ն ոչ մի լավ բան չի գրել, մշտապես շեշտվել է, որ դա ձևական բնույթ է կրում, ՎՊ-ն մշտապես խատումներ է արձանագրում, բայց կա տեխնիկական հսկողի ստորագրությունը: Դրա համար, ըստ նրա, կառավարության հետ համաձայնություն կա, որ պայմանագրերում կետ ներառվի, որ եթե ստուգող մարմնի կողմից հայտնաբերվում են խախտումներ, վճարում է հսկողը.
մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
