Վարդան Բոստանջյանը պատգամավորի մանդատը վայր դնելու դիմում է գրել
Հայաստանի ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է գրել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին ԲՀԿ-ի մեր աղբյուրները:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ Վարդան Բոստանջյանի դիմումը դեռ չի ստացվել:
Հիշեցնենք, որ նախօրեին Վարդան Բոստանջյանը նշել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցում քաղաքական հետապնդման տարրեր տեսնում է, թեեւ «Ծառուկյան» խմբակցությունը դեռեւս հայտարարությամբ հանդես չի եկել:
«Երեւի քաղաքական հալածանքն ու հետապնդումը հոմանիշ չեն, բայց բոլոր պարագաներում կարելի է որակել որպես այդպիսին՝ հետապնդում»,- ասել էր նա: Հարցին՝ ինչի՞ հիման վրա է այն քաղաքական հետապնդում համարում, Բոստանջւյանը պատասխանել էր. «Կարելի էր ամբողջ պրոցեսը գնահատել ու դրա վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն հավաքել, գնահատականներ ձեւավորել առանց կալանավորելու։ Եթե կալանավարումը պարտադիր ինստիտուտ է ներկայանում այստեղ, այն էլ՝ ՀՀ նախագահի մակարդակով, կարող ես մտածել, սա հետապնդում չի՞։ Պարտադիր չի, որ խափանման միջոցն անպայման լինի կալանավորումը»։
Կարելի է որակել որպես քաղաքական հետապնդում. Վարդան Բոստանջյանը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին
