Վարդան Մինասյան.Հայաստանի հավաքականը միշտ կմնա իմ սրտում
Ղազախական «Տոբոլի» եւ Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հավատում է հայկական թիմի ապագային։
-Կա թիմ, որը հավերժ կմնա իմ սրտում. դա Հայաստանի հավաքականն է։ Ես այնտեղ 4 տարի աշխատել եմ։ Մենք միասին արդյունքի ենք հասել։ Այն ներուժ ունի եւ դեռ մեծ բարձունքների կհասնի։ Այդ թիմի հետ ես ինքս սովորել եմ, մենք շատ հիանալի պահեր ենք միասին ապրել։ Այդ թիմը միշտ ինձ հետ է,- ասել է Մինասյանը ng.kz-ին տված հարցազրույցում,։
Այն հարցին, թե արդյոք նա պատրաստ է մնալ «Տոբոլում», 40-ամյա մասնագետը նշել է, որ ինքը եւս մեկ մրցաշրջանի պայմանագիր ունի։
Նշենք, որ Ղազախստանի արդեն ավարտված առաջնությունում «Տոբոլը» զբաղեցրել էր 7-րդ հորիզոնականը։