Վարդան Մինասյանին դադար է անհրաժեշտ
Երևանի <<Փյունիկ>> է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Ընդ որում՝ ոչ թե մարզչի, այլ ակումբի գործադիր տնօրենի պաշտոնում:
Սա դադար է, թե ավարտ: Ի թիվս այլ հարցերի նաև այդ հարցին անդրդարձավ Մինասյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպմանը:
-Ես դեռ մի կարգին չեմ էլ սկսել՝ ավարտելոը համար: Սա դադար է, որն ուղղակի ինձ անհրաժեշտ էր՝ վերլուծելու համար: <<Փյունիկի>> հետ կապը միշտ պահպանել եմ, ակումբին նորովի ծանոթանալու կարիք չկա: Միշտ նույն խնդիրն ու փիլիսոփայությունը ունենք՝ դաևբնոց լինել ազգային հավաքականի համար, <<Փյունիկում>> միշտ նույն գիծն ենք պահում,-նշեց ՄինասյանըԼ
Մարզիչը հրաժարվեց խոսել երկու թեմայի շուրջ՝ <<Տոբոլից>> հեռանալու պատճառների ու հայաստանի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկի մասին՝ նշելով, որ մի թեմայով արդեն ծավալուն հարցազրույց տվել է, իսկ մյուսն էլլ ֆեդերացիայի որոշելիքն է: