Վարդան Մինասյանը պաշտոնանկ է արվել
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով գլխավորում էր ղազախական «Տոբոլը», երեկ՝ ապրիլի 16-ին պաշտոնանկ է արվել:
Ինչպես տեղեկացնում է ղազախական ակումբի պաշտոնական կայքը՝ «Ալտոբեից» կրած պարտությունից հետո «Տոբոլի» ու ֆուտբոլի մարզային ֆեդերացիայի կողմից որոշում է ընդունվել՝ Մինասյանին պաշտոնանկ անել անբավարար արդյունքների պատճառով: Պայմանագրի խզման իրավաբանական հարցերը կլուծվեն օրերս:
Հիշեցնենք, որ Մինասյան ակումբի հետ իր պայմանագիրը կնքել էր ընդամենը 1 տարի առաջ: