Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել, թե իրենից 3 հազար ձայն վերագրել են այլ թեկնածուների
Գյումրու նախկին քաղաքապետ, Շիրակի մարզում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վարդան Ղուկասյանը հայտարարություն է տարածել, թե իրականում ինքը հավաքել է 15 հազարից ավել ձայն, բայց 3 հազարը վերագրել են այլ թեկնածուների:
«Ժողովուրդ» օրաթերթը Ղուկասանից փորձել է պարզել, թե ովքեր են եղել «գողերը», սակայն Ղուկասյանը կտրականապես հրաժարվել է անուններ նշել: «Ես ընդհանրապես անուններ չեմ սիրում տալ, որ նայես իմ ապրած կյանքին, կտեսնես, որ ես անուններ չեմ տալիս»: Նախկին քաղաքապետը հայտարարել է, որ ներում է բոլորին՝ միևնույն ժամանակ ընդգծելով.« Բայց ամենակարևորը գիտեմ, որ այդպես է»:
«Ժողովուրդ»-ը փորձել է նաև «Ծառուկյան» դաշինքից հետաքրքրվել արդյոք պատրաստվում են այդ հարցով դիմել դատարան, սակայն թերթի հարցը մնացել է անպատասխան:
