Վարդան Ղուկասյանը զայրացած է...
Միասեռ ամուսնությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիտարկումների, սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ հնչող այն տեսակետների, որ իբր երկիրը դառնում է միակուսակցական, գյումրեցիների այսօրվա մտահոգությունների եւ առաջիկա հնարավոր զարգացումների շուրջ, Fnews.am-ը զրուցեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, ով չնայած ամբողջովին չի հասցրել ծանոթացել Սահմանադրական բարեփոխումների նախագծին, բայց այնուամենայնիվ, արդեն իսկ հասցրել է որոշ կետերի հետ չհամաձայնել.
- Ընդհանուր առմամբ` չնայած անձամբ չեմ ծանոթացել ամբողջությամբ Սահմանադրական բարեփոխումների նախագծին դրական եմ վերաբերում: Հակասություններ եմ տեսնում միայն երկու կետերի հետ կապված: Ես ընդհանրապես կողմնակից եմ, որ եթե մարդը կուսակցական չի եւ կարող է մեծ հեղինակություն վայելել ժողովրդի շրջանում, այդ տեսակ մարդկանց պետք է հնարավորություն տալ, որ մտնեն Ազգային ժողով: Ես, առհասարակ, չեմ ցանկանում երկիրը կուսակցականացնել եւ հենց այդ կետը իմ սրտով չէ:
Ես դեմ եմ, որ մեծամասնական չլինի, ոն՞ց կարող է տենց բան լինել ու մեր երկրում մեծամասնականով պատգամավորներ չլինեն: Ի՞նչ վատ է, որ մեկը կարող է կուսակցական չլինել, բայց իր ժողովրդի վստահությունը ստանալ, ամեն դեպքում սա սահմանափակում է, մարդու իրավունքների խախտում:
Մեկ ուրիշ բան էլ է ինձ անհանգստացնում. ես զարմանում եմ, թե ինչու է Հայոց եկեղեցին լռում, չի ընդդիմանում այս միասեռակաների ամուսնության վերաբերյալ, այն դեպքում, երբ հենց եկեղեցին պետք է լինի առաջին պայքարողը էս հարցի վերաբերյալ: Մենք, կարող ենք, իհարկե, վերցնել իրենցից լավ կետեր եւ ընդգրկել մեր սահմանադրության մեջ: Բայց միասեռականների մասին խոսելը արդեն ամոթ էլ է, որ մենք դա քննարկենք, միասեռականների հարցը քննարկման առարկա չէ, սա խայտառակություն է, ազգի անեծքը: Այլասերվածություն էր մնացել, որ մեր ազգի մեջ քննարկման առարկա դարձնենք... Աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ազգը միասեռականների հարցը եթե քննարկում է, ապա դա խայտառակություն չի է, այլ աշխարհի վերջը:
Տ. Աբրահամյան