Վարդանիկը դժվար ընտրության առաջ է.
Հրապարակ թերթը գրում է. Գյումրիում խոսում են, որ քաղաքապետարանի ապօրինի շինարարության բաժնի պետ Սլավիկ Ղազարյանի փողոցային հայհոյանքներն իր նախկին շեֆի՝ Վարդան Ղուկասյանի հասցեին վերջինիս ծանր կացության մեջ են դրել, քանի որ այդ ամենի արձանագրմամբ տեսանյութ է հայտնվել համացանցում, ու հիմա Ղուկասյանն ունի երկու ճանապարհ՝ կամ պատժել նախկին ենթակային իր «մեթոդներով», ինչն անչափ վտանգավոր է, կամ կուլ տալ ստորացման հերթական չափաբաժինը, արդեն նաեւ տղայական դաշտում: Այնպես որ, Վարդանիկը դժվար ընտրության առաջ է:
