Վարդանին պետք է պաշտպանել մեր արդարադատության «արդարությունից
Մատծում եմ սխալ է, որ հասարակությունն իր ողջ ուշադրությունը կենտրոնացրել է Վարդան Պետրոսյանի նկատմամաբ դատարանի անհասկանալի որոշման վրա: Իհարկե դա անհրաժեշտ է,բայց մյուս կոմից շատ կցանկանայի, որ նույն ուշադրությունը լիներ մահացած երեխաների ընտանիքի, հարազատների նկատմամբ: Երեխաներին հետ չես բերի, դժվար է պատկերացնլ, թե ինչպես կարելի է սփոփել նրանց ծնողներին, բայց հասարակությունը մի բան հաստատ կարող է անել, ցույց տալ, որ նրանք մենակ, անտեսված չեն իրենց ողբերգության մեջ: Իսկ մեզանից շատերը նույնիսկ նրանց անունները չգիտեն: Վարդանին պետք է պաշտպանել մեր արդարադատության «արդարությունից, բայց առաջարկում եմ նախաձեռնել նաև մահացած երեխաների ընտանիքներին ինչ-որ ձևի օգնություն: Նրանք չպետք է իրենց մենակ և անտեսված զգան իրենց վշտի մեջ:
Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից:
