Վարդանը սիրում էր ամեն ինչ՝ ինչը կապված էր ընտանիքի հետ․ Ամանորը առանց հերոս որդիների
Հայրենիքի համար մղվող մարտերում հերոսաբար կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մերօրյա հերոս երգիչ-երգահան, ազատամարտիկ Դավիթ Ամալյանի ավագ որդին՝ Վարդան Ամալյանը եւս շատ էր սիրում ամանորյա նախապատրաստությունները։
Ինչպես հերոսի հայրն է պատմում՝ Վարդանի համար Ամանորը ասոցացվում տոնածառի զարդարմամբ, սիրում էր յուրովի զարդարել ընտանեկան տոնածառը։ Վարդանը սիրում էր ամեն ինչ ինչը կապված էր ընտանիքի հետ։

Թե ամանորյա սեղանից հատկապես, որ ուտեստն էր սիրում մեր քաջ հերոսը՝ հայրը չի մտաբերում, բայց վստահ ասում է․
-Ամենաշատը Վարդանս սիրում էր խրթխրթան կարտոֆիլի տապակա։
Մերօրյա հերոսը՝ Վարդան Ամալյանը հերոսաբար մարտնչել է մինչեւ պատերազմի վերջին օրերը, անմահացել է նոյեմբերի 7-ին՝ Շուշիի մատույցներում:
Դավիթ Ամալյանը որդուն անվանակոչել էր ի պատիվ մարտական ընկերոջ՝ Արցախյան առաջին պատերազմի հերոս Վարդան (Դուշման) Ստեփանյանի:
