Վարդանյանների ընտանիքն ինչի՞ շնորհիվ է ավելացրել իրենց ընկերությունների վճարած հարկերը
1in.am-ը գրում է.
Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ Հոլդինգի» բոլոր ընկերություններն այս տարի կտրուկ՝ գրեթե կրկնակի ավելացրել են հարկերը:
Հարկային ծառայության հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում «Գրանտ տոբակո» ընկերությունը վճարել է 7 միլիարդ 442 միլիոն դրամ հարկ, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում վճարել էր 4 միլիարդ 563 միլիոն դրամ հարկ: Նույն ընտանիքին պատկանող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը 2015թ. առաջին 6 ամիսներին վճարել է 3 մլրդ 798 մլն դրամ, իսկ 2014թ. նույն ժամանակաընթացքում՝ 2 մլրդ 919 մլն դրամ:
Վարդանյանների ընտանիքին պատկանող երրորդ՝ հրուշակեղեն արտադրող «Գրանդ քենդի» ընկերությունը եթե այս տարվա առաջին կիսամյակում վճարել է 2 մլրդ 253 մլն դրամ հարկ, անցած տարվա նույն ժամանակահատվածի 1 մլրդ 490 մլն դրամ հարկի փոխարեն: Իսկ մյուս խոշոր՝ «Մասիս տաբակո» ընկերությունն էլ 2015թ. առաջին 6 ամիսներին վճարել է 1 մլրդ 60 մլն դրամ, ապա այս տարի՝ 391 մլն դրամ:
Մանրամասն ` սկզբնաղբյուրում