Վարդենիսի բնակիչները փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհը
Վարդենիսի բնակիչները փակել են Մարտունի-Վարդենիս ճանապարհը։ Նրանք պահանջում են ազատ արձակել «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին։
Հիշեցնենք, որ այսօր «Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանին Սևանի քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության ու ձերբակալել։