Վարդենիսի տուն-ինտերնատին պատկանող կովերը գողացել են
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տուն-ինտերնատին պատկանող կովերը գողացել են: Տնօրեն Արտակ Հարությունյանը ինտերնատի ողջ տարածքում տեսախցիկներ է տեղադրել, որպեսզի նաև տեղեկանա, թե ինչպես են իր աշխատակիցները վարվում տուն-ինտերնատի բնակիչների հետ:
Հիշեցնենք, որ նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանի պաշտոնավարման ընթացքում տուն-ինտերնատի բնակիչներից մեկը ինքնասպան էր եղել՝ պատուհանից ցած նետվելով: Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենից մեկնաբանություն ստանալու «Ժողովուրդ»-ի բոլոր փորձերն անցան ապարդյուն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
