Վարդուհի Վարդանյանի Ռուբոշն արդեն ուսանող է
Blognews.am-ը գրում է.
Չնայած արդեն մոտ 10 տարի է ՝ Վարդուհին մեզ հետ չէ, սակայն նրա երգերն ու ձայնը շարունակում են ապրել մեր հիշողություններում: Ֆենոմենալ տաղանդի ու անզուգական կատարողական արվեստի տեր Վարդուհի Վարդանյանի կյանքը ընդհատվեց այն ժամանակ, երբ նրա որդին ընդամենը 7-8 տարեկան էր:
Երկար դադարից հետո մենք Ռուբոշին /այդպես են նրան ասում մտերիմները/ տեսանք 2011թ. սեպտեմբերին՝ Վարդուհու «Իմն ես» ձայնասկավառակի շնորհանդեսին, որը լույս տեսավ երգչուհու մահվանից 5 տարի անց: Այդ ժամանակ Ռուբենը 13 տարեկան էր և մայրիկի սկավառակները մակագրելու պատիվը հենց նրան էր շնորհված:
Եվ ահա այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում արդեն բավականին հասունացած ու բարետես երիտասարդի վերածված Ռուբեն Ավոյանի լուսանկարները: Ռուբենի ֆեյսբուքյան էջից պարզ է դառնում, որ տղան արդեն ուսանող է, սովորում է ԵՃՇՊ համալսարանում:
Ռուբենը Վարդուհու քրոջ՝ Ինեսսա Վարդանյանի հետ
Ի դեպ Վարդուհու քրոջ ՝ Ինեսսայի լուսանկարում ակնհայտ է նրա արտաքին նմանությունը Վարդուհուն: Հրաշալի է տեսնել, որ Ռուբենի կյանքում ամեն ինչ լավ է:
Աղբյուրը՝ Blognews.am