1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վարձու ահաբեկիչները թալանում են, բռնաբարում Ադրբեջանի սահմանային տարածքների բնակիչներին

Արցախում շարունակվում են լայնածավալ ռազմական գործողությունները, որ սկսվել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Ինչպես տեղեկացրել ենք՝ Ադրբեջանն այս գիշեր կիրառել է նաեւ «Սմերչ»: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք այդ զենքի կիրառումից բնակավայրեր կամ մարդիկ տուժել են: Բաբայանը պատասխանեց նաեւ մեր մի քանի այլ հարցերին:

- Պարոն Բաբայան, համացանցում տեղեկություններ կան, որ մեր զինվորները այս գիշերվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական սահմանը վերադարձրել են ապրիլի 1-ի դրությամբ եղած նախնական վիճակին: Դուք ունե՞ք այդպիսի տեղեկություն:

- Ես խնդրում եմ, դուք օգտվեք այն տեղեկատվությունից, որը տարածում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը: Կարող եմ ասել, որ թշնամին փորձ է կատարել մի շարք տեղերում անցնել առաջխաղացման, բայց ձախողվել են նրա փորձերը: Կրկին տվել է կորուստներ եւ չի հասել նպատակին:

- Այս գիշեր նաեւ «Սմերչ» է կիրառվել: Կա՞ն վնասված բնակավայրեր:

- Ինչքան գիտեմ՝ կիրառվել է սահմանամերձ շրջաններում, բայց ավերածությունների եւ կորուստների մասին տեղեկություններ չունենք: Կարելի է ասել, որ չկան այդպիսի կորուստներ: Մարդկային կորուստներ չունենք:

- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր կրկին սպառնացել է հրթիռային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին։ Երեկ եւս եղել էր նման սպառնալիք: Ստեփանակերտը պաշտոնապես արձագանքելո՞ւ է այս սպառնալիքներին:

- Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, բոլորս գիտենք: Կարծում եմ նման հայտարարություններից հետո Ադրբեջանի ղեկավարությանը անմիջապես պետք է մտցնել ահաբեկիչների ցուցակի մեջ, որովհետեւ սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչության մասին հայտարարություն եւ մոլագարություն: Ուրիշ կերպ հնարավոր չէ բացատրել: Մենք տեսել ենք ինչ է ռմբակոծությունը, բայց Բաքուն չի տեսել: Այդ մասին պետք է հիշի նաեւ ադրբեջանական կողմը:

- Երեկ հայտարարեցիք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներ են կռվում Ադրբեջանի զինվորների շարքերում: Այս տեղեկատվությունը հաստատող փաստեր կա՞ն:

- Մենք ունենք հիմքեր այդպիսի կարծիք հայտնելու, որովհետեւ բախումների ժամանակ մեր զինվորները առերեսվել են այնպիսի մարդկանց հետ, որոնք խոսում էին արաբերեն, թուրքերեն եւ որոնց զգեստը տարբերվում էր: Հիմք ունենք պնդելու, որ այդ ահաբեկիչներն այստեղ են: Ավելին՝ կան որոշ տեղեկություններ, որ քանի որ Արցախի սահմանամերձ ադրբեջանական շրջաններում բնակչությունը գրեթե դատարկված է, փախել են պարզապես՝ լքելով իրենց տարածքները, այդ գրոհայինները այնտեղ մասսայական թալան են իրականացնում եւ կային նաեւ բախումներ այնտեղ մնացած բնակչության հետ, բռնաբարության դեպքեր, սպանության դեպքեր եւ այլն: Եվ սա բնական է, որովհետեւ ահաբեկիչները եւ վարձկանները ոչ օրենքի, ոչ բարոյական նորմերի հանդեպ հարգանք չունեն, նրանք զուրկ են այդպիսի բարոյական նորմերից: Մանավանդ որ Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական առաջին պատերազմի ժամանակ օգտագործել է բազմաթիվ վարձկաններ եւ ահաբեկիչներ՝ «գորշ գայլերի», աֆղանական մոջահեդների, չեչեն գրոհայինների, արաբական աշխարհի, Ալ Քաիդայի գրոհայինների: Դա այն է, ինչ մենք տեսել ենք:

մանրամասները՝armintes.com-ում: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan