Վարորդի հեռախոսը խլած ՃՈ տեսուչներն ազատվեցին աշխատանքից
Վահրամ Միրաքյանը հունիսի 30-ին իր ֆեյսբուքյան էջում Ճանապարհային ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպի տեսագրություն է զետեղել: Վերոնշյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Միջադեպին մասնակից երկու ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում: Ծառայողական քննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն
