Վարվեցողության 18 կանոն, որոնք չիմանալն ամոթ է
Ժամանակակից վարվեցողությունը վարվելակերպի կանոնն է, որն օգնում է թողնել հաճելի տպավորություն և սկսել կառուցողական շփում: Իրականում ՝ վարվեցողության կանոնները բավական պարզ են. խոսքի մշակույթ, տարրական հարգանք, զգացմունքների կառավարում: Սա վերաբերում է ինչպես կանանց, այնպես էլ ՝ տղամարդկանց:
1. Երբեք հյուր մի գնացեք առանց զանգելու. Եթե Ձեզ այցելեն առանց զգուշացման, ապա կարող եք անհարմար դրության մեջ հայտնվել ՝ լինել վարսափաթթուկներով կամ ՝ խալաթով: Մի բրիտանուհի ասել է, որ հանկարծակի եկած հյուրերին նախքան դիմավորելը նա հագել է կոշիկները, գլխարկը և վերցրել անձրևանոցը: Եթե հյուրը հաճելի անձնավորություն է եղել, նա բացականչել է. «Օհ, ինչ հաջողություն, ես հենց նոր եմ եկել», իսկ եթե ոչ , ապա ասել է. «Օհ, ինչ ափսոս, ես պետք է գնամ»:
2. Երբեք մի չորացրեք անձրևանոցը բացված ՝ ոչ գրասենյակում, ոչ էլ երբ հյուր եք. Այն պետք է ծալել և դնել նախատեսված վայրում կամ ՝ կախել:
3. Պայուսակը չի կարելի դնել ծնկներին կամ Ձեր աթոռին. Փոքրիկ կլատչ-պայուսակը կարելի է դնել սեղանին, պայուսակը ՝ կախել աթոռի ամրակից կամ դնել գետնին, եթե չկա հատուկ նախատեսված փոքրիկ աթոռ: Պորտֆելը պետք է դնել գետնին:
4. Պոլիէթիլենային տոպրակները թույլատրելի են միայն եթե վերադառնում եք սուպերմարկետից, նույնկերպ և ապրանքանշանով թղթե տոպրակները ՝ բուտիկներից: Դրանք հետագայում որպես պայուսակ կրելը ՝ անթույլատրելի ժլատություն է:
5. Տղամարդը երբևէ չի կրում կանացի պայուսակ. Եվ կանացի վերարկուն ևս վերցնում է միայն հանդերձարան հասցնելու համար:
6. Տնային հագուստը դա տաբատն ու բլուզն են, հարմար, բայց պատճաշ տեսք ունեցող: Խալաթը և պիժամաները նախատեսված են նրա համար, որպեսզի առավոտյան հասնեք լոգասենյակ , իսկ երեկոյան ՝ լոգասենյակից մահճակալ:
7.Այն պահից, երբ երեխան քնում է առանձին սենյակում, սովորեք թակել նրա դուռը և նոր ներս մտնել. Այդժամ նա ևս կվարվի այդպես ՝ նախքան Ձեր սենյակ մտնելը:
8. Կինը կարող է փակ տարածությունում տեսքը լրացնող գլխարկն ու նրբագեղ ձեռնոցները չհանել, սակայն առավել տաք , ասենք ՝ բրդյա գլխարկը հանել պետք է:
9. Զարդերի ընդհանուր քանակը ՝ միջազգային արձանագրության համաձայն, չպետք է գերազանցի 13 կտորը, ընդ որում ՝ ներառյալ ոսկյա կոճակները: Ձեռնոցի վրայից մատանի չեն կրում, մինչեռ թևնոցը թույլատրելի է. Որքան մութ է փողոցում, այնքան թանկ են ՝ զարդերը: Ադամանդները հնում համարվել են երեկոյան զարդարանք ՝ ամուսնացած տիկնանց համար: Սակայն, վերջին ժամանակներում, ադամանդները կրում են և ցերեկային ժամերին: Երիտասարդ աղջկա համար փոքրիկ ականջօղերը ՝ 0.25 կարատ ադամանդով, տեղին են:
10. Ռեստորանում վճարելու կանոններ. Եթե Դուք ասում եք «Ես Ձեզ հրավիրում եմ», նշանակում է ՝ պետք է Դուք վճարեք: Եթե կինը գործընկերոջը հրավիրում է ռեստորան, հենց կինն էլ պետք է վճարի: Ուրիշ հարց է, երբ ասում են ՝ «Եկեք գնանք ռեստորան», այդ դեպքում յուրաքանչյուրը վճարում է իր փոխարեն, իսկ եթե տղամարդն առաջակում է, ապա կարող է երկուսի փոխարեն էլ ինքը վճարել, եթե իհարկե, կինը համաձայն է:
11. Տղամարդը միշտ առաջինն է մտնում վերելակ, բայց դուրս է գալիս առաջինը նա, ով մոտ է կանգնած վերելակի դռներին:
12. Ավտոմեքենայում ամենահեղինակավոր տեղը համարվում է վարորդի ետևի նստատեղը. Այն զբաղեցնում է կինը, տղամարդը նստում է նրա կողքին և երբ նա դուրս է գալիս մեքենայից, պահում է մեքենայի դուռը և ձեռքը մեկնում է կնոջը: Եթե տղամարդը նստում է ղեկին, նույնպես գերադասելի է, որ կինը նստի անմիջապես ետևի նստատեղին: Գործնական վարվեցողության մեջ. վերջին ժամանակներում տղամարդիկ խախտում են մեկ նորմ ՝ օգտագործելով ֆեմինիստների կարգախոսը. «Բիզնեսում չկա տղամարդ և կին»:
13. Բարձրաձայն ասել, որ Դուք դիետա եք պահում, անբարեկիրթ վարքագիծ է. Առավել ևս, չի կարելի այս պատճառաբանությամբ հրաժարվել հյուրասեր տանտիկնոջ առաջարկած կերակուրից: Անպայման գովեք նրա խոհարարական տաղանդները, ընդ որում, Դուք կարող եք ոչինչ չուտել: Նույնկերպ պետք է վարվել ալկոհոլի դեպքում: Պետք չէ հայտարարել բոլորին, որ Ձեզ խմել չի կարելի. խնդրեք սպիտակ չոր գինի և կում արեք:
14. Աշխարհիկ խոսակցության արգելված ՝ տաբու թեմաներ. քաղաքականություն, կրոն, առողջություն, փող:
Անտեղի հարց. «Աստված իմ, ինչ զգեստ է: Որքան եք վճարել»: Ինչպես արձագանքե՞լ: Մեղմ ժպտացեք . «Սա նվեր է»: Փոխեք թեման, եթե զրուցակիցը պնդի, ապա նրբանկատորեն ասեք. «Ես չէի ցանկանա խոսել այդ մասին»:
15. Յուրաքանչյուր մարդու,ում տասներկու տարին արդեն լրացած է, դիմեք «Դուք»-ով. Հաճելի չէ լսել, թե ինչպես են մարդիկ «դու»-ով խոսում վարորդի կամ էլ ՝ մատուցողի հետ: Անգամ այն մարդկանց հետ, ում Դուք լավ եք ճանաչում, հարկավոր է խոսել «Դուք»-ով, իսկ «դու»-ով, միայն երբ առանձին եք: Ինչպե՞ս արձագանքել, երբ զրուցակիցը համառորեն «դու»-ով է խոսում. անհրաժեշտ է սկզբում հարցնել. «Ներեցեք, Դուք ինձ հե՞տ եք»: Կամ էլ ՝ չեզոք տոնով ասեք. «Ներեցեք, բայց մենք չենք անցել Դու-ի»:
16. Բացակա մարդկանց քննարկել, այսինքն՝ պարզապես բամբասել, անթույլատրելի է. Հիրավի անթույլատրելի է խոսել վատը ՝ ծանոթ մարդկանց մասին, քննարկել ամուսիններին, ինչպես ընդունված է սովորաբար: Եթե ամուսինը վատն է, ապա ինչու՞ չեք ամուսնալուծվում: Նույնկերպ, չի կարելի արհամարհանքով, ծամածռություններով խոսել հարենիքի մասին. «Այս երկրում բոլորը ժլատ են…» ասելը կնշանակի, որ Դուք ևս այդ մարդկանց թվին եք դասվում:
17.Թատրոնում, կինոյում, համերգին մոտեցեք Ձեր նստարանին դեմքով դեպի նստածները, ոչ ՝ դեպի բեմը. Առաջինն անցնում է տղամարդը:
18. 9 բան, որ պետք է գաղտնի պահել. տարիքը, հարստությունը, տան ճեղքվածքը, աղոթքը, դեղի բաղադրությունը, սիրային կապը, նվերը, պատիվը և անպատվությունը:
Իսկ վերջում՝ Ջեք Նիքըլսոնը՝ էթիկայի , վարվեցողության լավ կանոնների մասին.
«Ես շատ թրթիռով եմ վերաբերվում էթիկետի լավ կանոններին: Ինչպես փոխանցել ափսեն: Մի սենյակից մյուսը չբղավել: Չբացել դուռը առանց թակելու: Առաջ թողնել կնոջը: Այս բոլոր պարզ կանոնների նպատակը կյանքն ավելի լավը դարձնելն է: Մենք չենք կարող ծնողների հետ ապրել քրոնիկ պատերազմների պայմաններում ` դա պարզապես հիմարություն է: Ես միշտ հետևում եմ իմ վարքագծին: Դա ինչ-որ աբստրակցիա չէ: Դա փոխադարձ հարգանքի` բոլորին հասկանալի լեզու է»:

