Վաղինակ Շուշանյան. «Ես չեմ սիրում, որ ինձ կառավարում են, բայց նաև չեմ սիրում կառավարել»
Newmag.am-ը գրում է.
Երբեմն ստացվում է այնպես, որ ես ստանձնում եմ լիդերի դեր, բայց ես դա չեմ սիրում:
պատասխանատվություն
Միշտ պետք է ցանկացած հարցի հետևից մինչև վերջ գնալ, իհարկե օրինականության սահմաններում` թեկուզ փողոցում, թեկուզ անհնազանդության միջոցով: Հասարակական ակտիվությունը արդարության համար պայքարի գործողությունն է: Չի կարելի անտարբեր լինել: Եթե պատգամավոր լինեի, հանդես կգայի օրենսդրական նախաձեռնությամբ, որ հասարակական հարցերի շուրջ անտարբեր մարդկանց տուգանեին: Ինձ համար հասարակական ակտիվությունը ո՛չ աշխատանք է և ո՛չ էլ նպատակ, այլ արդարության ձգտում: Անընդհատ պետք է ինչ-որ բան փոխել: Ես ինձ չեմ համարում քաղաքացիներ դաստիարակող, բայց կուզեի, որ իմ գաղափարները բոլորինը լինեին: Կուզեի, որ մարդիկ ողջամտության սահմաններում ազատամիտ լինեն:
զգացմունք
Էմոցիաների պակաս չունեմ, նույնիսկ ավելցուկ կա: Շատ դեպքերում էմոցիաները ինձ վնասում են: Ընդ որում վնասում են ոչ միայն ինձ, այլև իմ շրջապատին, իմ ընկերներին: Բայց երբեմն էմոցիաները օգնում են: Էմոցիան պետք է ճիշտ չափաբաժնով լինի: Ոչ ոք պաշտպանված չէ էմոցիաների գրոհներից: Օրինակ` իմ էմոցիաները կա՛մ հուզական աստիճանի են, նույնիսկ լացի տեսքով, կա՛մ ագրեսիվ դրսևորումներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ