Վաղվանից կդադարեցվի Հայաստանի գազամատակարարումը
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ օգոստոսի 27-ին առավոտյան ժամը 05:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Այս մասին տեղեկանում ենք «Գազպրոմ Արմենիա»-ի պաշտոնական կայքէջից:
