Վաղը 25 հազար 12-րդ դասարանցի հրաժեշտ կտա դպրոցին
Վաղը 1400 դպրոցում 25 հազար 12-րդ դասարանցի հրաժեշտ կտա դպրոցին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ասաց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Ուղիղ հիսուն օր առաջ «Վերջին զանգի» տոնը վտանգված էր, սակայն մեր հերոսների կյանքի գնով վաղը կկարողանանք նշել այն»,- ասաց նա:
Անդրադառնալով դրամահավաքության խնդրին, Նարինե Հովհաննիսյանն ասաց, որ հուրախություն բոլորին այս տարի դրանց ահազանգերի թիվը քիչ է: «Տասնհինգ ահազանգ ենք ունեցել, և դրանք հիմնականում անանուն են եղել և դժվար է եղել հասկանալ իրականությունը»,- ասաց նա:
Նարինե Հովհաննիսյանը նկատեց, որ «Վերջին զանգն» այժմ ավելի ճոխ է նշվում, և երեխաները չեն համաձայնվում այն տանը նշել:
