ՎԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔԵՆՔ՝ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԶԵՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի օրը կկնքեն համաձայնագրեր ֆրանսիական զենք գնելու վերաբերյալ, խոսքը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության միջոցների մասին է։ Այդ մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Parisien պարբերականին, որին էլ հարցազրույց է տվել Լըկորնյուն։
«Հայաստանը պետք է հնարավորություն ունենա պաշտպանել իր քաղաքացիական բնակչությանը և ապահովել իր սահմանների պաշտպանությունը։ Վաղը մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինությունների ձեռքբերումը՝ պայմանագիր ստորագրելով, որը թույլ կտա Հայաստանին ապահովել իր օդային տարածքի պաշտպանությունը»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան էր հայտարարել, որ Ֆրանսիան Հայաստանի հետ պայմանագիր կկնքի, որով ռազմական տեխնիկա կտրամադրվի Հայաստանին։