Վաղը Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է, շնորհավո՛ր ծնունդդ իմ ազգի հերոս...Հերոսի Մայր
Վաղը Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է, շնորհավո՛ր ծնունդդ իմ ազգի հերոս...
Նրան խոշտանգեցին ա՛յս անիրավները, ա՛յս գիշատիչ գազանները, հայատյաց մոլագարները :Լսե՛ք, այս ի՞նչ է կատարվում՝ նրանք կացնահարում են նույնիսկ քնած ժամանակ , գլխատում ու անխնա խեղում մեր հերոս տղաների մարմինները, իսկ դուք թշնամու որովայնից օտար մարմին եք հանում և բարձրագոչում խաղաղասիրական ճառեր: Բա՛վ է արդեն , ե՛տ բերեք մեր որդիներին , մեր խաղաղ հոգիները ե՛տ տվեք, այնժամ ինչքան կուզեք խաղաղություն տենչացեք ու խաղաղվեցեք...
Հերոս Արամայիս Ոսկանյանի մայր
