Վաղը Թեհրանում «3+3» ֆորմատով հանդիպում տեղի կունենա ԱԳ նախարարների մակարդակով
Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի արտգործնախարարների՝ Անդրկովկասի հարցով «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կկայանա երկուշաբթի օրը Թեհրանում։ Այս մասին հայտնում է Irna գործակալությունը:
«3+3» ձևաչափով երկրորդ հանդիպման մասնակիցները կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում և տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը քաղաքականության, տնտեսության, անվտանգության, տարանցման և էներգետիկայի ոլորտներում:
Տարածաշրջանի երկրների մասնակցությամբ առանց արեւմտյան պետությունների միջամտության տարածաշրջանային խնդիրների լուծումը համարվում է այս խմբի ստեղծման հիմնական նպատակներից մեկը։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել էր հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկած «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Ռուսաստան)։