1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վայոց ձորի ագրարային ոլորտներում դեռևս առկա են մի շարք խնդիրներ. Սերգո Կարապետյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց ձոր: Մարզկենտրոնում նախարարն անցկացրել է խորհրդակցություն գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակազմի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածքային ստորաբաժանումների տնօրեններ, ՋՕԸ-ների ղեկավարներ, համայնքապետեր և գյուղատնտեսներ: «Վայոց ձորն ագրարային ոլորտներում դեռևս առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես, հողի մշակման առումով մարզի ցուցանիշները ցածր են: Հետևողական աշխատանքի արդյունքում անցած տարի հնարավոր դարձավ մշակվող ցանքատարածություններն ավելացնել 1020 հեկտարով, սակայն դեռևս վարելահողերի ընդամենը 36 տոկոսն է օգտագործվում, հարկավոր է քայլեր ձեռնարկել այս ցուցանիշն ավելացնելու ուղղությամբ», – նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ամփոփելով մարզում բուսաբուծության ոլորտի նախորդ տարվա արդյունքները` նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականին բավականին ցածր է եղել հացահատիկային մշակաբույսերի` գարու, ցորենի բերքատվությունը: Նախարարի խոսքով` սերմնաբուծության զարգացման պետական ծրագրի շնորհիվ վերջին տարիներին հնարավոր է եղել հանրապետության ցորենի սերմի պահանջարկը բավարարել շուրջ 85 տոկոսի չափով ներքին ռեսուրսների հաշվին, սորտաթարմացման շնորհիվ հաջողվել է էականորեն ավելացնել բերքատվությունը: Եթե 2010 թվականին ցորենի բերքատվությունը կազմում էր ընդամենը 22,5 ց/հա, ապա արդեն 2015 թվականին այն հասավ 34 ց/հա-ի: Շեշտելով, որ փոքրամասշտաբ գյուղացիական ընտանեկան տնտեսությունները չեն կարող որակյալ արտադրանք ստեղծել, որը կնպաստի երկրում արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը` նախարարն այս համատեքստում ընդգծել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման անհրաժեշտությունը: Նախարարի խոսքով` այս խնդրի լուծմանն են ուղղված միջազգային կառույցների հետ իրականացվող մի շարք համատեղ ծրագրեր, այդ թվում` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (CARMAC 2) և «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման» (ENPARD) ծրագրերը, որոնցում ընդգրկված է նաև Վայոց ձորի մարզը: CARMAC 2 ծրագրով Վայոց ձորից ընդգրկվել են 10 համայնք, որի շրջանակում այստեղ հիմնվել են 5 կոոպերատիվ: Նախարարն ընդգծել է, որ գյուղացիական տնտեսությունների միավորումն ու ակտիվ համագործակցությունը կոոպերատիվի կազմում ավելի լայն հնարավորություններ կստեղծի աշխատանքի արդյունավետության բարձրացման և դրանով իսկ ֆերմերների եկամուտների ավելացման համար: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մթերումների կազմակերպման հարցին: Նախարարը կարևորել է 2015 թվականին Եղեգնաձորի պահածոների գործարանի վերագործարկումը, որը բավանաչափ մթերումներ է իրականացրել: Նախարար Կարապետյանը նշել է, որ թեև 2015-ին խնդիրներ եղան մասնավորապես խաղողի մթերումների հետ կապված, սակայն վերամշակող ընկերությունները բոլոր միջոցները ձեռնարկեցին մթերումները կազմակերպելու համար: Արդյունքում առաջին անգամ հանրապետությունում մթերման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ մոտ 30 տոկոսով ավելացան: Տեղեկացնելով, որ ընդհանուր առմամբ հանրապետությունում կատարվել է 39 մլրդ դրամի մթերում, որի դիմաց վճարումները կատարվել են շուրջ 96 տոկոսով` նախարարը հույս է հայտնել, որ մթերման դիմաց կուտակված պարտքերն արագ կվճարվեն: Իր հերթին Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը նշել է, որ ընթացիկ տարին նպաստավոր է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման առումով, և մարզպետարանն ամեն կերպ պատրաստ է աջակցել մարզի գյուղատնտեսներին գարնանացանն արդյունավետ կազմակերպելու գործում: Նա նաև հավելել է, որ միջոցներ են ձեռնարկվում այս տարի մարզի ցանքատարածությունները ևս մոտ 1000 հեկտարով ավելացնելու ուղղությամբ: Խորհրդակցության ավարտին գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով են պարգևատրվել Խնձորուտ համայնքի ֆերմեր Սևադա Հմայակյանը և Եղեգնաձորի պահածոների գործարանի սեփականատեր Սարգիս Պողոսյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտի ներկայացուցիչներ արժանացել են շնորհակալագրերի: Այնուհետև նախարարն ուղևորվել է Եղեգնաձորի պանրի արտադրությամբ զբաղվող «Գոլդեն գոութ» ընկերություն: Տնօրեն Խաչիկ Մարտիրոսյանի տեղեկացմամբ, կազմակերպությունը կաթ է մթերում մարզի 11 համայնքների շուրջ 140 ֆերմերներից, մեկ լիտրը 150 դրամով: Ֆերմերային տնտեսություններից մթերված կաթի արժեքն ամբողջությամբ վճարվել է: Նա նաև նշել է, որ արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Այժմ բանակցություններ են ընթանում Իրանի շուկա մտնելու համար: Ընկերությունը զբաղվում է նաև այծաբուծությամբ, ինչը տնօրենի հավաստմամբ խիստ եկամտաբեր է հատկապես Վայոց ձորի համար, քանի որ մարզի արոտավայրերն առավել քան նպաստավոր են այդ ճյուղի զարգացման համար: Խաչիկ Մարտիրոսյանը հավելել է, որ ի տարբերություն մյուս տեսակների` այծի պանիրը մշտապես մեծ պահանջարկ ունի հատկապես արտերկրում, ուստի իրացման խնդիրներ չեն լինում: Ընկերությունն արտադրում է պանրի 9 տեսակներ, որոնցից 6-ը` այծի կաթով, հանրապետությունում միակն է, որ ունի յուրօրինակ պանրատեսակ` «ձեթով պանիր»: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկված երիտասարդը մանրամասներ է պատմում (տեսանյութ) Գյումրիում դանակահարված բժշկի դուստրը մանրամասներ է պատմում Քաղաքական խճանկար. 2017-ին ընդառաջ ով ում հետ կարող է միավորվել (տեսանյութ) Նման նյութեր Սերգո Կարապետյանը Կոտայքի մարզում կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծումըՍերգո Կարապետյանը Արարատում և Արմավիրում հետևել է ցրտահարությունների դեմ իրականացված աշխատանքներինԱյսօր գիշեր գրանցված ցրտահարությունների հետևանքները. ինչպիսի իրավիճակ է արձանագրվելԱյսօրվա դրությամբ դեռևս ծիրանենու բերքի առանձնապես մեծ կորուստներ չեն գրանցվելՈրտեղ են ցրտահարություններ գրանցվել. Սերգո Կարապետյանը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ)Սերգո Կարապետյանը Սյունիքի մարզում էրՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել են Եվրամիության հետ համագործակցության հեռանկարներըԳյուղացիների հետ պայմանավորվել ենք, կվճարեն. Սերգո Կարապետյան (տեսանյութ) Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկված երիտասարդը մանրամասներ է պատմում (տեսանյութ) Գյումրիում դանակահարված բժշկի դուստրը մանրամասներ է պատմում Արկակոծման հետևանքով Արցախում 27-ամյա քաղաքացի է վիրավորվել Քաղաքական խճանկար. 2017-ին ընդառաջ ով ում հետ կարող է միավորվել (տեսանյութ) Զինկոմի սպանության անհեթեթ պատճառը. ձերբակալությունից հետո սպանողը ժպտացել է. «Ժողովուրդ» Օրվա ֆիլմը՝ «Մաշկը, որի մեջ ես ապրում եմ/ Кожа, в которой я живу». դիտել առցանց Ինչ են մտածում հրազդանցիները քաղաքապետի առաջիկա ընտրությունների մասին. հարցում Պերմյակովը բազմիցս հետազոտվել է, նույնիսկ մտավոր հետամնացություն են կասկածել Որ գազի գինը նվազելու է, դա փաստ է. Հովիկ Աբրահամյան (տեսանյութ) Նոր զարգացումներ Գորիսի ոստիկանապետի ծեծի գործով. դատարանը որոշում կայացրեց (տեսանյութ) Իշխանական ողջ էլիտան` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, մեկ վայրում (ֆոտո, վիդեո) Կարեն Ավագյանը հասցրել է բավականին մեծ ունեցվածք կուտակել (տեսանյութ) Վահան Շիրխանյանի կնոջ վրաերթը միտումնավո՞ր է կատարվել. ուշագրավ զարգացումներ. «Ժողովուրդ» Օրվա ֆիլմը՝ «Դեդփուլ / Дэдпул». դիտել առցանց Քաղաքական շահն ըմբոստ գաղափարներից ավելի թանկ է. «Ժառանգության» անունից այս անգամ էլ տեղերում կաշխատեն ՀՀԿ-ականնե՞րը ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՈՉ ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ «ԱՐՄԼՈՒՐ»-ԻՆ © «Armlur.am», Հայաստան. Լրատվությունը արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը Armlur.am»-ին պարտադիր է: 86,934 դիտում, 2016-03-25-ին ըստ Google Analytics-ի: Hosted by BlueHost

 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan