Վայոց ձորի փոխմարզպետի թափուր տեղի համար արդեն իսկ հավակնորդ կա. Ժամանակ
Օրերս Վայոց ձորի նորանշանակ մարզպետ՝ ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանի առաջարկով վարչապետ Հովիկ Աբրահամյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Վայոց ձորի փոխմարզպետ Արամ Գրիգորյանին: Մեր տեղեկություններով՝ մարզպետը փոխմարզպետի թափուր տեղի համար արդեն իսկ հավակնորդ ունի, և նա իր աներձագն է՝ Վասիլ Ասլանյանը, ով Սարգսյանի մարզպետ նշանակվելուց հետո Վայքի քաղաքապետի պաշտոնակատարն է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
