1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամայականությունը. Ամենայն Հայոց կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան եւ աստվածահայտնության տոնի առիթով.

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ.

և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին

մահվան երկրի և ստվերների մեջ»

(Մատթ. 4.16):

Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Այսօր վերստին Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսն է թևածում մեր եկեղեցիներում, մեր ընտանիքներում։ Միասնաբար փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, Ով ծնվեց և աշխարհ եկավ մեր փրկության համար։

«Խավարի մեջ նստած ժողովուրդը մեծ լույս տեսավ. և լույս ծագեց նրանց վրա, որ նստում էին մահվան երկրի և ստվերների մեջ»։ Ավետարանիչը Աստվածորդու Ծնունդը համեմատում է լույսի ծագման հետ:

Արդարև, «խորհուրդ մեծ և սքանչելի»։ Անժամանակն Աստված անցավոր աշխարհ եկավ։ Անծայրածիր տիեզերքը ստեղծողը պարփակվեց մարդկային մարմնում, երկնային գահին բազմողը՝ փոքրիկ ու աղքատիկ քարայրում: Ազգերը հրավիրվեցին մեղքը թոթափելու, մահվան խավարից ելնելու և հավիտենության ժառանգորդ լինելու։ «Աստված մարդացավ, որպեսզի մարդը աստվածանա»,- ուսուցանում են Եկեղեցու Սուրբ Հայրերը: Հիրավի, Աստծո մարդանալը սկիզբն էր մարդու մաքրագործվելու, սրբագործվելու ու աստվածանալու:

Սիրելիներ, Քրիստոսի ուղենշած այս ճանապարհից խոտորվելը աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ, ընկղմում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական ու հասարակական կյանքի խեղման, արժեքների աղավաղման ու ոչնչացման, որոնց դրսևորումները տեսնում ենք նաև մեր իրականության մեջ: Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը, խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծության անհանդուրժողությամբ, բանավեճը՝ վերածվում վիրավորանքների ու վարկաբեկումների, իսկ հանրային օգուտը, հայրենանպաստ և ազգանվեր ծառայությունը ստորադասվում անձնական և խմբակային նեղ շահերի։ Մեր Սուրբ Եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք՝ հասցված համայնքներին ու հավատացյալներին։ Հակառակ անօրինական ու կանոնախախտ գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին իր բարեպաշտ ժողովրդով ամուր ու անսասան է, հավատարիմ իր տերունաշնորհ կոչմանն ու առաքելությանը։ Հայոց Եկեղեցին սուրբ է ու սրբարար՝ հիմնադրված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ որպես «մարդկանց քավարան, հրեշտակաց բնակարան և տուն Աստծո»։ Առաքելական մեր Մայր Եկեղեցին պատմության հոլովույթներում ենթարկվել է բազում հարձակումների, անցել սոսկալի նեղությունների ու տառապանքների միջով, մարտիրոսվել ու նահատակվել, բայց երբեք հուսահատության գերի չի դարձել, քանզի գիտակցել է, որ ճշմարիտ ազատությունը և փրկությունը Քրիստոսին հնազանդվելու, Նրան ապավինելու մեջ է։ Քրիստոսով կյանքը լցվում է սիրով ու ողորմությամբ, ազնվությամբ ու արդարությամբ։ Քրիստոս Ճանապարհն է խավարից դեպի լույս, մեղքից դեպի սրբություն։ Տերը միշտ հավատարիմ է՝ փրկելու խոտորումներից ու անկումներից մեղսակորույս մարդուն, քանզի ինչպես հռչակում է Եզեկիել մարգարեն, Աստված չի տենչում մեղավորի մահը, այլ նրա դառնալը չար ճանապարհից և ապրելը (18.23): Քրիստոսով մեր առջև բացվում է վերհառնումի, հավատով նորոգության ուղին։ Ըստ առաքյալների խոսքի՝ Փրկիչը մեր կենդանի Վեմն է, որ կարող է մեզ հաստատուն պահել (հմմտ. Ա Պետ. 2.4, Հռ. 14.24) խռովահույզ աշխարհի ալեկոծություններում։ Աստվածորդու փրկարար զորությամբ է, որ նահանջում են հեծություն, մահ ու կործանում, և Փրկչի Սուրբ Ծննդյամբ լույս է ծագում նրանց վրա, որ նստում են մահվան երկրի և ստվերների մեջ:

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Ծննդյան հրեշտակաձայն ավետիսը և բեթղեհեմյան աստղի լույսը այսօր էլ բոլոր մարդկանց ուղղված հրավեր են Աստծուն ապավինությամբ կյանքը վերափոխելու բարիով ու բարիքով, հաստատելու խաղաղություն աշխարհում և հաճություն մարդկանց մեջ: Երկնառաք այս պատգամին ունկնդիր՝ ապրենք ու գործենք Տիրոջ հետ՝ բոլոր բնագավառներում մեր նախանձախնդիր ու ամբողջանվեր ծառայությամբ, ի խնդիր անձնական, ընտանեկան ու հայրենական կյանքի ապահով ու բարօր ընթացքի։ Վճռակամ լինենք հաստատուն պահելու օրինահարգությունը, մերժելու անիրավությունն ու կամայականությունը, ատելությունն ու քինախնդրությունը, որոնք մեծապես վնասում ու քայքայում են պետական ու ազգային մեր ներուժը։ Մեր առջև բացված է ճանապարհը դեպի Տերը, դեպի երկնառաք պարգևներ ու հավիտենություն։ Այդ ուղիով, տերունական պատգամների իրագործումով է, որ մեր ժողովուրդը կհաղթահարի տառապանքների խավարը, և, ավետարանչի խոսքի համաձայն, լույս կծագի մեր կյանքում, մեր նեղությունների ու դժբախտությունների հաղթահարման ճանապարհին։ Արդ, պարզասիրտ հովիվների ու իմաստուն մոգերի պես անվարան երկրպագենք նորամանուկ Հիսուսին և մեր սրտերը բացենք մարդեղացյալ Աստվածորդուն ընդունելու համար: Նախանձախնդիր լինենք Փրկչի պարգևած շնորհներով վերափոխվելու, որպեսզի ինչպես Քրիստոս ծնվեց և դարձավ մարդու Որդի, այդպես էլ մենք ճշմարիտ ընթացքով լինենք Աստծո որդիներ՝ ըստ առաքյալի խոսքի. «Երբ ժամանակը իր լրումին հասավ, Աստված ուղարկեց Իր Որդուն…, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղ. 4.4-5): Հավատարիմ մնանք Աստծուց մեզ ընծայված այս մեծագույն շնորհին և աստվածահաճո նորանոր իրագործումներով կերտենք մեր անվտանգ ու ապահով ներկան և սերունդների լուսավոր գալիքը։

Սուրբ Ծննդյան բերկրալի ավետիսով Մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Ի Քրիստոս սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով մարդեղացյալ Փրկչի զորակցությունը իրենց աստվածապատվեր առաքելության մեջ։ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության հուսառատ այս օրը աղոթք բարձրացնենք առ Փրկիչ մեր Տերը՝ խնդրանքով, որ խաղաղությունը թևածի ողջ աշխարհում, հայրենի մեր եզերքներում, և ապահովության ու շենության մեջ հզորանա մեր պետությունը, բարօրության մեջ հարատևի մեր ժողովուրդը։ Հայց վերառաքենք հայրենազրկված արցախահայ Մեր զավակների տոկունության ու ոգու ամրության և նրանց ոտնահարված իրավունքների վերականգման համար։ Աղոթենք հայրենյաց պաշտպան զինվորականների, հայրենիքի համար զոհված մեր քաջորդիների հոգիների հանգստության և նրանց ծնողների ու հարազատների մխիթարության համար։ Աղոթենք ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի ու նվիրյալ հայորդիների, այլև գերության մեջ գտնվող և անհայտ կորած մեր զավակների համար։

Թող Բարձրյալի Սուրբ Աջի պահպանության ներքո մեր կյանքը լուսավորյալ մնա աստվածային ներկայությամբ, զարդարվի հավատավոր բարի գործերով, և մենք գոհությամբ փառաբանենք մարդեղացյալ Փրկիչ մեր Տիրոջը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,

Ձեզ և մեզ մեծ աւետիս։

Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ... Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկում ուսուցչո... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan