Վեց երեխաների մայրը խեղդամահ էր արել իր երկու դեռահաս որդիներին և ցանկացել սպանել նաև մյուսներին
Վեց երեխաների մայրը, ով խեղդամահ էր արել իր երկու դեռահաս որդիներին եւ ցանկացել սպանել նաեւ մյուսներին, հայտարարել է, որ սպանելը նման է չիփս ուտելուն։
Այս մասին հայտնում է Mirror Online-ը։ Նշենք, որ որդեսպան մայրը 34 տարեկան է, Անգլիայից։
Նրա անունն է Սառա Բարաս։ Նա իրեն մեղավոր է ճանաչել դատարանի նիստի ժամանակ՝ սեփական երեխաներին սպանելու մեջ։
Սպանության կատարման մեջ իրեն մեղավոր է ճանաչել նաեւ Բարասի քաղաքացիական ամուսինը։ Նշենք, որ դատարանը նրանց դատապարտել է ցմահ բանտարկության։