1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Վեդի ալկո» գործարանի տարածքում ծեծի է ենթարկվել «Գոջը»՝ Կոկորդիլոսագետին չաջակցելու համար

Yerevan.Today-ի տեղեկություններով, երեկ երեկոյան «Վեդի ալկո» գործարանի տարածքում ծեծի է ենթարկվել «Վեդեցի Գոջ» մականվամբ հայտնի Գագիկ Հակոբյանը, ով դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Զավենիչի ղեկավարած «Հանրապետություն»  կուսակցության ավագանու ցուցակը: Պատճառները միանգամայն քաղաքական են․ բանն այն է, որ «Վեդեցի Գոջը» համառորեն հրաժարվում է կոալիցիա կազմել իշխանական Քաղպայմանագիր կուսակցության ավագանու հետ ու այդպիսով աջակցել Փաշինյանի սանիկ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանին, որպեսզի նա դառնա Վեդու խոշորացված համայնքի ղեկավար։ Վեդու համայնքապետ դառնալու շանսն ընդդիմության ձեռքում է: Վեդու ՏԻՄ ընտրություններում դեկտենմբերի 5-ին  հաղթել է ընդդիմությունը՝ Սպարտակ Թաթիկյանի դեմքով,  պարտվել է Փաշինյանի քաղաքական թիմը՝  կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ․  նա էր իշխանության թեկնածուն Վեդու ՏԻՄ ընտրություններում:

Ի դեպ, ծեծի միջադեպի ահազանգի հետքերով, ըստ մեր աղբյուրի, երեկոյան ոստիկանները շտապել են դեպքի վայր, և խիստ ուշագրավ է, որ «Վեդի ալկո» գործարանի տարածքից  ոստիկանական բաժին բերման են ենթարկել միմիայն ծեծվողին՝ «Վեդեցի Գոջին», այսինքն՝ նրա հետ Վեդու ոստիկանական բաժին չի բերվել թեկնածուին հաշվեհարդարի կամ քաղաքական «բազառների» համար գործարանի տարածք կանչած, ենթադրաբար ծեծի ու ճնշումների ենթարկած անձը  կամ անձինք:

Ընդգծենք, Ոստիկանությունում թեման «ջրվել է», որ «կոկորդիլոսագետ» Գարիկի հետ առնչվող հերթական սկանդալը չպայթի: Փաստացի Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատվեց այս ամբողջ տեղեկատվությունը, բայց ոստիկանության լրատվական բաժնից հատուկ զգուշավորությամբ խառը նախադասություններով մեկնաբանեցին «Վեդեցի Գոջի» հետ կատարվածը: Ըստ  լրատվական բաժնի պաշտոնական  մեկնաբանության՝ «Նման ահազանգ կամ հաղորդում ոստիկանություն չի ստացվել»: Այդուհանդերձ, իմ ճշտող հարցին՝ հերքու՞մ եք, որ երեկ ուշ երեկոյան Գագիկ Հակոբյանը բերման է ենթարկվել ոստիկանության Վեդու բաժին, նա չի՞ գտնվել այնտեղ, այս հարցապնդումից հետո ոստիկանության լրատվականից ստացված երկրորդ լղոզված պատասխանը հաստատեց միջադեպի մասին ինֆորմացիան. «Ոստիկանությունը որոշակի  տեղեկատվություն է ստացել  Ձեր նշած անձի հետ լարվածության մասին և ձեռնարկել է կանխարգելիչ միջոցառումներ միջադեպը կնախելու համար»:

Yerevan.Today-ը կապ հաստատեց ծեծի ենթարկված թեկնածուի՝ Գագիկ Հակոբյանի հետ․ նա  ակնհայտ ճնշված  ձայնով ասաց, որ հրաժարվում է խոսել այդ մաիսն և չի ցանկանում որևէ լրատվամիջոցի պարզաբանում տալ: Ընդգծենք՝ ծեծի ենթարկվելու մասին հարցը հնչեց, նաև հնչեց քաղաքական ճնշումների ենթարկվելու մասին հարցադրումը, բայց ակնհայտորեն նա ոչ միայն հրաժարվեց պատասխանել հարցերի, նաև չհերքեց իրեն ծեծի ենթարկելու մասին տեղեկատվությունը:

«Վեդի ալկո»-ի սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Ղազարյանը մեր զանգերն անպատասխան թողեց, որից հետո կապ հաստատեցինք գործարարի որդու՝ Անդրանիկ Ղազարյանի հետ, ով համակարգում է «Վեդի ալկո» խմիչքի գործարանի աշխատանքը:

Նա ամեն երկրորդ նախադասությունը ձևակերպելուց առաջ միանգամից շտապում էր հերքել լուրը՝ ասելով, որ սուտ է, չկա նման բան, ընդ որում՝ չսպասելով մինչև վերջ հնչեցնելու և լսելու հարցադրումը: Գործարարի որդու հետ զրույցն ավարտվեց ամեն բան հերքելով, միայն վերջում ընդգծեց․ «Մենք հերքում ենք, ոչ մեկը իրեն ծեծի չի ենթարկել, ոչ էլ մեր մոտ միջադեպ է գրանցվել, ես էլ ոչ մի բանից տեղյակ չեմ․ մենք Գոջի հետ ընկերներ ենք, ամեն օր էլ հանդիպում ենք։ Այսքանը... Ավելացնելու բան չունեմ, ես ու եղբայրս իր քարոզարշավի հանդիպումներին մասնակցել ենք, չմանրանանք, էլի, ցավդ տանեմ, ես պատասխանեցի ձեր բոլոր հարցերին»,- ասաց ու անջատեց  հեռախոսը՝ խուսափելով մեկնաբանել մեր ստացած թարմ տեղեկատվությունը, որ ծեծի միջադեպից հետո «Գոջն» իր ողջ ավագանու կազմով ինքնաբացարկի հայտարարություն է պատրաստվում հայտնել ու պահանջել, որ ԿԸՀ-ն Վեդիում նոր ՏԻՄ ընտրություններ նշանակի:

Շարունակությունը՝սկզբնաղբյուրում: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan