Վերա Բրեժնևան անկեղծացել է. «Ինձ չի հետաքրքրում ուրիշների կեղտոտ սպիտակեղենը»
Վերա Բրեժնևան որոշել է անկեղծանալ: Երգչուհին Instagram-ի իր էջում պատմել է, որ իրեն չեն հետաքրքրում գործընկերների «կեղտոտ հարաբերությունները», և ինքը չի փորձում դուր գալ բոլորին:
«Ես մտադրված չեմ անել ամեն ինչ, որ ինձ սիրեն, և չեմ ձգտում բոլորին դուր գալ: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, և ապրում եմ այնպես, ինչպես ուզում եմ: Ես թղթադրամ չեմ, որ բոլորին դուր գամ: Ես շատերի ճաշակով չեմ, և դա նորմալ է: Ապրում եմ իմ սկզբունքներով՝ անկախ այն հանգամանքից, թե ում է դա դուր գալիս, և ում՝ ոչ: Ինձ չի հետաքրքրում ուրիշների «կեղտոտ սպիտակեղենը», և ինձ բացարձակ չի հետաքրքրում, թե ով ում հետ է քնում: Բարության և սիրո կոչ եմ անում ողջ աշխարհին», – անկեղծացել է Վերան: