Վերահսկիչ պալատը պարապուրդի է մատնված. կայքէջի վերջին լուրը մարտի 1-ին է տեղադրված
«ՀՀ վերահսկիչ պալատի գործունեությունը կարծես թե կանգ է առել: Բանն այն է, որ այս գերատեսչության պաշտոնական կայքէջում վերջին լուրը տեղադրվել է մարտի 1 -ին, երբ Լևոն Յոլյանը նշանակվեց ՎՊ նախագահ: Դրանից հետո որևէ տեղեկություն չկա այն մասին, թե ինչո՞վ է զբաղված եղել Յոլյանը, և, ընդհանրապես, նրա ղեկավարած կառույցը, արդյո՞ք ՎՊ խորհրդի նիստեր անցկացվում են, թե ոչ: 2017թ. շուտով կես կլինի, բայց ՎՊ պաշտոնական կայքէջում նույնիսկ տարվա ընթացքում իրականացված ստուգումների մասին ընթացիկ հաշվետվություններ տեղադրված չեն: Կարճ ասած՝ այս գերատեսչությունը մատնված է լիակատար պարապուրդի: Նույնիսկ երեկ Փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ՎՊ-ից, բայց այդպես էլ որևէ մեկը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»,-գրում է Ժողովուրդ թերթը:
