Վերելակում մահացած երեխայի ծնողները գնացել էր դպրոց՝ նրան դպրոց ընդունելու
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում. Աջափնյակ վարչական շրջանի Բեկնազարյան փողոցի առաձնատներից մեկում վերելակի արգելափակման հետևանքով մահացու վնասվածք է ստացել 5-ամյա Լյուսի Բադաշյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, երեխայի գլուխը մնացել է վերելակի դռների արանքում:
Բեկնազարյան փողոցի 5/9 հասցեում գտնվող շքեղ առանձնատունը կառուցված է գրեթե մայթեզրին, իսկ հարևանությամբ միայն բարձրահարկ շենք կա, որի բնակիչները թեև լսել էին դեպքի մասին, սակայն չգիտեին, թե ովքեր են ապրում այդ տանը: Բնակիչներից մեկը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրուցում ասել է, թե միայն լսել է, որ երեխայի ծնողները դեպքի ժամանակ տանը չեն եղել, մայրը գնացել էր դպրոց, որպեսզի 5-ամյա փոքրիկի՝ դպորց ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր տանի: Իսկ այդ ընթացքում փոքրիկին ու իր 7-ամյա եղբորը խնամել է դայակը:
Դեպքի առթիվ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում: ՔԿ խոսնակ Սոնա Տռուզյանը ի պատասխան «Հայկական Ժամանակ»-ի հարցի ասել է, որ հաշվի առնելով ծնողների հոգեբանական վիճակը՝ դեպքի վայրում հետաձգվել է քննչական գործողությունների իրականացումը:
