«Վերջացրե՛ք, ամոթ է». Արագածոտնի նախկին մարզպետը իրեն մեղավոր չի համարում
«Ժամանակ» թերթը գրում է. «Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը չի ընդունում իր անվան հետ կապվող չարաշահումների մասին փաստերը և իրեն մեղսագրվող այլ արարքները։
«Ես որևէ չարաշահում թույլ չեմ տվել, ինչ ուզում են թող տարածեն, խոսեն։ Ես դրանց հետ կապ չունեմ: 30 միլիոնի մասին են խոսում, երբ ընդհանուր շինարարությունը 20 միլիոն է եղել։ Վերջացրե՛ք, ամոթ է։ Ես ինձ ոչ մի բանում մեղավոր չեմ համարում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սարգիս Սահակյանը։
Նշենք, որ օգոստոսի 23-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցները տեղեկություններ էին ստացել, որ 2015թ․Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքի խմելու ջրի՝ շուրջ 30․000․000 դրամ արժեքով ջրագծի կառուցման ընթացքում չարաշահումներ են եղել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: