Վերջին անգամ ԱՄՆ դոլարով գործարք կնքվել է դեկտեմբերի 1-ին
Դեկտեմբերի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: Այս մասին տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ից:
Վերջին անգամ գործարք կնքվել էր դեկտեմբերի 1-ին. կայացել էր 3 մլն 500 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 438.62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել էր 439 դրամ:
