ՎԵՐՋԻՆ ՄԱՐՏԸ
Ես քեզ թողնում եմ գիշատիչներին,
Դու դարձիր գազան նրանց ոհմակում,
Վայրի բնազդով մռնչա կրկին,
Եվ հաղթող դարձիր քո վերջին մարտում:
Ես քեզ թողնում եմ դաշտում արյունոտ ,
Քո վերջին սերը փրկելու համար,
Սիրտ իմ ընդունիր կռիվն այս խրոխտ
Եվ բզկտումն այս բիրտ ու խելագար:
Ու եթե խոցվես, ես չեմ ափսոսա,
Սիրտ իմ տենչանքդ անգին է,վսեմ,
Մահվան աչքերից դու մի վախենա,
Եվ կրակվելով ելիր նրա դեմ:
Իսկ բաց վերքերդ թող լիզի քամին,
Ու գոյությունդ լցվի իմաստով,
Որ հասնես սիրով օծված աստղերին,
Որ ըմպես կենաց գինին հոգեթով:
ԱՐՄԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ