Վերջին շրջանում հաճախ եմ արտասվում․ Արցախի թեմի առաջնորդի բացառիկ անկեղծ զրույցը
- Եթե իմանայիք, որ կյանքի վեջին օրն եք ապրում, ի՞նչ կանեիք:
-Կաղոթեի։
- Հայրենիքը` Ձեզ համար:
-Սրբություն։
- Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը...
-Հոգեւորական դառնալը
- Տանել չեք կարողանում, երբ...
-Երբ մարդն ասում է, որ չի հավատում Աստծուն։
- Մի բառով բնորոշեք ինքներդ Ձեզ:
-Սովորական մահկանացու։
- Ի՞նչ է Ձեզ համար երջանկությունը:
-Աստծո հետ անկեղծ մենախոսությունը։
- Վերջին գիրքը, որ ընթերցել եք։
-Նոր տպագրված Մանուկների Աստվածաշունչը։
- Ձեր կյանքի ամենաերջանիկ օրը:
-Վերջին շրջանում չեմ մտաբերում։
- Ու՞մ եք դիմում, երբ հուսահատ եք:
- Աստծուն։
- Միշտ վախեցել եք…
-Կյանքից հեռանալուն պատրաստ չլինելուն։
- Արտասվո՞ ւմ եք:
-Այո, վերջին շրջանում հատկապես, երբ զինվորների հոգեհանգստի կարգի եմ մասնակցում։
- Արցախը....
-Իմ տունը։
- Զինվորը...
-Մարմնացված պահապան հրեշտակ։
- Եվ վերջում...
-Թող Քրիստոսի լույսը խաղաղություն բերի հայությանը։ Ուզում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը իր մեջ ներելու աստվածային ուժ գտնի։
Հարցերը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ