1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Վերջնական իմաստը մեր մտածողության համակարգի ոչնչացումն է

 «Պատմության խաչմերուկներում» խորագրի ներքո, պարբերաբար ամբիոն ենք հրավիրվում ուշագրավ դիրքորոշում ունեցող պատմաբանների, արվեստագետների, մշակութաբանների, եւ գրող-հրապարակախոսների, հասկանալու այն անըմբռնելի իրողություններն, ու մարտահրավերները, որոնց առջեւ այսօր դեմ հանդիման կանգնած է երրորդ հանրապետությունը: Մեր անդրանիկ հյուրը, իր բազմաթիվ ելույթներով հանրությանը քաջածանոթ պատմաբան Ռաֆիկ Բարոյանն է, որի հետ մեր զրույց ներկայացնելուց առաջ հիշենք ԱՄՆ նախագահ, նշանավոր Վուդրո Վիլսոնի խոսքը. Հայաստանը կստանա այն, ինչ նրան պարտական է պատմությունը: Թերևս սա էլ մեր շարքի բնաբանը համարենք: Անաղարտ բնության մեջ հայն ապրում էր անաղարտ...

-Աշխարհն աշխարհով, մենք մեր զուտ հայկական խնդիրներով: Այլ կերպ ձևավորեմ հարցս. ինչպիսի՞ն է Հայաստանը 2013-ին, որքանո՞վ է երկիրը կախված աշխարհում ընթացող ոչ այնքան հուսալի գործընթացներից: -Հայաստանի կախվածությունը համաշխարհային գործընթացներից ընդամենը վերջին 2 հազարամյակի խնդիր է: Հայաստանը գոյություն ունի աշխարհում դեռևս վերջին սառցադաշտային ժամանակաշրջանից հետո, որն ավարտվել է 14,5 հազար տարի առաջ, սկսվել էր 22 հազար տարի առաջ: Շուրջ 12 հազար տարի հայերը եղել են ինքնաբավ, այսինքն երկիրն իրեն ամեն բանով ապահովել է: Ի՞նչ է սա նշանակում: Թանկագին մետաղները, երկաթը, գյուղատնտեսական գործիքներն ու զենքերը, առհասարակ ամեն բան հայ տնտեսության մեջ ուներ բազմակի կիրառություն և ծառայում էր տարբեր նպատակների: Այսինքն որևէ գործիք, նյութ, սարք, ընդհանուր առմամբ, դեն չի նետվել, գտնվել է դրանց գործածության այլ մի ձև: Կարելի է ասել, որ տնտեսությունն առանց թափոնների էր ծավալվում, Հայաստանը 12 հազար տարի իր սահմաններում ուներ մի տնտեսակարգ, որ աղտոտվածության որևէ մակարդակ ձեռք չբերեց: Անաղարտ բնության մեջ հայն ապրում էր անաղարտ և չէր խախտում բնաշխարհի անաղարտ կարգը: -Ինչպե՞ս էր կյանքն ընթանում այլոց մոտ: -Մնացած ժողովուրդները խախտել են բնաշխարհի անաղարտությունը: -Հետևա՞նքը... -Երբ բնաշխարհի անաղարտությունը խախտվում է, ապա բնությունը, որն ունի գիտակցության որոշակի մակարդակ (մի բան, որը համառորեն մարդկությունը չի ընդունում, քանզի այն լիովին չի ընկալում), փորձում է վերականգնել սեփական անաղարտությունը և վերացնում է իր վրայից անաղարտությունը խախտած ժողովրդին: Ես վստահ եմ, որ հնագույն ժողովուրդների կորստյան պատճառը սա է: Հիշենք, որ մեզ հետ ճանապարհ ընկած ժողովուրդները վաղուց ի վեր գոյություն չունեն. խոսքը վերաբերում է շումերներին, ասորեստանցիներին, հին հռոմեացիներին և էլի շատերին, թվարկումը կարելի է շարունակել:

Վերջնական իմաստը մեր մտածողության համակարգի ոչնչացումն է

-Գլոբալիզացյան, կամ համաշխարհայնացումը տիրել է աշխարհին, տիրում է նաև մեզ: -Եթե այն, ինչը կոչվում է գլոբալիզացիա և այդ կարգի մի շարք բաներ, ապա դրանց վերջնական իմաստը մեր մտածողական համակարգի ոչնչացումն է: Ես, ցավոք սրտի, չեմ կարող պնդել, թե վերոնշյալ նախագծի հեղինակները չեն հասել որոշակի հաջողության: -Այսինքն մենք ևս խախտել ենք ՙանաղարտության օրենսգիրքը: Շատ տպավորիչ է, սակայն, մեր ժամանակներն այդ տեսանկյունից ինչպիսի՞ն են: -Շատ տեղին է Խորհրդային երկրի օրինակը: Անծայրածիր կայսրությունում շշերն ապակյա էին, ի տարբերություն աշխարհում ընդունված պոլիէթիլային շշերի: Ապակյա շիշը շրջանառության մեջ էր հայտնվում, օգտագործումից հետո այն վերադարձվում էր գործարան, կրկին լցվում խմիչքով և հայտնվում վաճառասեղաններին: Ինչ էր կատարվում. մի զարմանալի բան, չէր աղտոտվում մայր բնությունը: Ինչ է կատարվում այսօր Հայաստանում և այլուր. պոլիէթային շշերն ու տոպրակները մեկ գործածությունից հետո դառնում են թափոն, ապականում շրջակայքը, իսկ երկրագնդի չափանիշներով, չէ՞ որ միլիոնավոր տոննա թափոն է առաջ գալիս: -Մարդկությունը մրցավազքի մեջ է, շարունակ գյուտեր և հայտնագործություններ են կատարվում և մոլորակի ապականումը է°լ ավելի է թափ առնում: Ու մի օր, հանկարծ, հիշեցին, որ ջուրը հիշողություն ունի և պատժում է իր հետ տմարդի վարվողներին: -Անկասկած: Մարդը մտածում է, որ երկրագունդը գիտակցություն չունի, այն կարելի է ծայրեծայր հերկել, նաֆթ ու այլ հանածոներ կորզել, հսկայական անտառներ ոչնչացնել և փաստի առջև հայտնվելով փորձում են հետևանքները վերացնել... ավելի ծանրացնելով իրավիճակը: -Ե՞րբ սկսվեց հայության մեծ փորձությունը, այսինքն ե՞րբ մենք սկսեցինք ապականել մեր երկիրը: -Երբ ընդունեցինք, որքան էլ սա զարմանալի է, քրիստոնեությունը: -Վաղօրոք հայտարարում եմ, որ համամիտ չեմ Ձեր տեսակետին, սակայն, պարտավոր եմ լսել Ձեզ: -Սկսենք այն բանից, որ Հիսուս Քրիստոսը ոչ թե Աստված է, այլ գիտակցության մակարդակ, գիտելիք: Չէ՞ որ նա իր մասին ասում էր. ՙԵս եմ լույսը, ես ճանապարհ եմ, ես իմաստություն եմ: Այսինքն գործ ունենք կառավարման մակարդակի հետ, որը թաքցվում է Արարչի անվան տակ: Բայց եթե մեկն ընդվզում է կրոնի դեմ, նա ընդվզում է կառավարման համակարգի դեմ, այսինքն գիտակցության համակարգի դեմ, որն աշխարհիկ իշխանություն չէ: Այսինքն մարդը կառավարվում է որոշակի աշխարհիկ և հոգևոր օրենքների միջոցով, որոնց խախտումը նրան տանում է բանտ, որին մարդը ՙդժոխք՚ է ասում: Այսպիսով` քրիստոնեական կրոնը, մանավանդ նրա կաթոլիկ թևը, իշխելու համակարգ է, սա հանրահայտ է: -Ինձ համար ասվածը բավականին վիճարկելի է, քանզի քրիստոնեության մեջ տեսնում եմ մարդու և երկիր մոլորակի ներդաշնակության և հավերժության գաղափարը: -Հռոմեական շատ Պապեր պատերազմների էին մղում աշխարհիկ իշխանությունների, թագավորների դեմ: Ընդ որում քրիստոնյա պետությունների թագավորների դեմ: Այս տեսանկյունից եթե դիտարկենք խնդիրը, ապա ամենամեծ կորուստները հայերս ենք ունեցել: Քրիստոնեության ընդունմամբ Հայաստանում սկիզբ առավ պետականությունների կորստյան դարաշրջանը:

Թուրքական գենը մուտք գործեց Հայաստան

-Ես փորձեմ մեր խոսակցությունը շեղել այս, ոչ այնքան սովորական մեկնաբանությունից: Վերադառնանք հայկական լեռնաշխարհ: -12 հազար տարուց ավելի Հայաստանը պաշտպանված էր արտաքին ուժերի ներխուժումից: Արաքս գետի մի ափը Մասիսի փեշերին էր, մյուս ափը` ներկայիս Խոր Վիրապի և Դվինի մոտ: Այս գետով հնարավոր չէր մուտք գործել Հայաստան: Խաչի լեռնանցքը, Կորդվաց լեռների վրա, տարվա ընթացքում բաց էր երկու, երկուսուկես ամիս և ցանկացած նվաճող, ով կփորձեր Հայաստան մտնել, դատապարտված էր. ձմեռն էր վրա հասնում և փակում էր լեռնանցքը: Հյուսիսից Դարյալի կիրճն էր, դարձյալ բաց երկու-երեք ամիս: Արաքս գետի հունը շուրջ երկու հազար տարի առաջ բավականին նվազեց, Արաքսով այլևս հնարավոր էր ազատ մուտք գործել Հայաստան տարվա ցանկացած եղանակի: Ամենատարբեր ցեղեր և ժողովուրդներ մտան Հայաստան, մի մասը տնավորվեց այստեղ: Հայերը գենետիկորեն խառնվեցին այդ ցեղերի հետ: -Ի՞նչ է նշանակում գենետիկորեն խառնվել: -Երբ ներառվում են մտածողական որոշակի տարրեր, որոնք հատուկ չեն հայերին: Եվ սկսեց աստիճանաբար ոչնչանալ բուն հայկական մտածողական, գիտակցական համակարգգը: Իրավիճակը շատ ավելի վատթարացավ X դարում, թուրքերի մուտքով Հայաստան: Թուրքական գենը ստիպողաբար, թե այլ ճանապարհով ներխուժեց հայոց մտածողական համակարգ: -Լավ, ո՞վ է այսօր հայը, կամ` ի՞նչ է արդյոք հայը: -ՙՀայը՚ ազգ կամ ժողովուրդ չէ, այն գիտակցության որոշակի մակարդակ է, որը մշտական համագործակցության մեջ է իր շրջակա միջավայրի հետ: Հայն, այսպիսով, պահպանո°ւմ է շրջակա միջավայրի անաղարտությունը, միայն նման մարդուն այսօր կարելի է հայ համարել, քամզի նա կրում է նախնիների գիտակցական մակարդակը: -Մենք կորցրել ենք պետականութան զգացողությունը: Վկան` III հանրապետությունն է: Թուրքերը, կարծես թե տոգորված են պետականության անզիջում գաղափարով և 1000 տարի է դժոխային հանցանքներ գործելով մարդկության, ի մասնավորի հայերիս հանդեպ, այնուհանդերձ պահպանել են թուրքական պետությունը: -Թուրքի չի կարող ունենալ պետականության զգացողություն միայն մեկ պատճառով. կան տիեզերական ուժեր, որոնք այս մոլորակի վրա որոշակի ծրագիր են կենսագործում: Դա հաճախ անվանում են արշավանքներ, պատերազմներ, համաճարակներ և այլն: Այսինքն անվանակոչում ենք տիեզերական միջամտությունները: Սակայն ի՞նչ է պատերազմը.զինվորը վեց ամիս կնոջ երես չի տեսել և նվաճել է այսինչ քաղաքը: Սեմական ցեղերի մոտ հազարամյակներով թրծված ավանդույթ էր` գրավյալ քաղաքը մտնել ավարառության: Զինվորը ավարառում էր, նաև բռնաբարում և... ինչպեսի՞ գիտակցության կրող պիտի լիներ նրանից ծնված երեխան: Հայ մայրը, անշուշտ, մայրաբար սնում-մեծացնում էր ավարառության հետևանք երեխային, դա նրա երեխան էր, սակայն, արդյո՞ք մեծանալով նա հայ մտածողության կրողն էր հանդիսանալու: Եվ այսպես 2 հազարամյակ: Եվ այսօր հայության մեջ չափազանց դժվար է հայ գտնելը: Ես ստիպված էի այս երևույթները սահմանել հետևյալ կերպ. ՙՀայաստանում ապրելը, հայերեն խոսելն ու հայ դպրոցում ուսանելը բնավ բավարար չեն հայ կոչվելու:

Գրիգոր Նարեկացին մեր մեծագույն սրբազնագետը

-Անդրադառնանք մեր օրերի մեծագույն դավին ու ցավին: Անկախ պետություն ենք շուրջ քարորդ դար և արտագաղթում ենք հայոց պետությունից: Առաջին խոշոր արտագաղթը, որքան հայտնի է, Անիի կործանմանը հետևեց: Այսինքն ընկավ տիեզերահռչակ քաղաքամայրը և հայությունը քաղաքը վերականգնելու փոխարեն պանդուխտի գավազանն առավ ձեռքը: -Մեծագույն սխալ է հայության առաջին խոշոր արտագաղթը կապել Անիի անկման հետ: Առաջին խոշոր արտագաղթը սկսվեց Ք.ծ.ա. VII հազարամյակում, երբ հայոց ցեղերը, որոնք խոսում էին հայերենի տաբեր բարբառներով, դուրս եկան հայկական լեռնաշխարհից և ճանապարհ բռնեցին դեպի արևելք և դեպի արևմուտք: -Ինչն է դրդել մեր փառապանծ նախնիներին լքել լեռնաշխարհը: -Ոչ ոք դա չգիտի: Սակայն նրանք հասան մինչև Հնդկաստան և ձևավորեցին հնդեվրոպական ցեղախումբը: -Բրիտները ե՞րբ լքեցին Հայաստանը: -Կարծես Ք.ծ.ա. VII դարում: Ու սույնը նրանք հաստատում են պատմականորեն: -Բայց ինչո՞ւ է անգլիական քաղաքական միտքը այս աստիճան սևեռուն և դաժան հայերիս հանդեպ: Գուցե այստեղ ինչ-որ անհասկանալի բան կա. վրեժխնդրությո՞ւն նախնյաց հանդեպ: Ինչո՞ւ... -Եթե խոսում ենք բրիտների մասին, խնդրում եմ մի փոքր հետ նայենք: Բրիտների պետությունը, հետևապես նաև նրանց քաղաքակրթությունը փլուզվեց 1066 թ.-ին, երբ Վիլհելմ Նվաճողը սաքսոնական և գերմանական ցեղերի հետ ներխուժեց Բրիտանիա, ոչնչացրեց բրիտանական թագավոր Հարոլդին և ստեղծեց անգլո-սաքսոնական պետությունը: Հայկական արմատներ ունեցող բրիտներ ժողովուրդն, այսպիսով, ոչնչացվեց: Անգլոսաքսերը, որ գերմանական ցեղեր էին, դարձյալ Հայկական լեռնաշխարհից էին հեռացել, արիական ցեղերի մեծ հոսքի ժամանակ, բայց շատ ավելի վաղ շրջանում և, բնականաբար, իսպառ մոռացության էին մատնել իրենց նախնական արմատները: Իսկ բրիտները հիշում էին: Եթե բրիտներն իշխեին Անգլիայում, միանգամայն հնարավոր է, որ իրենց նախածննդային պատմությունը հիշելով, այլ քաղաքական ծրագրեր իրականացնեին հանդեպ Հայաստանը: Հիտլերը մշտապես ձգտում էր Անգլիայի հետ դաշնակցության, հայտարարելով, որ իրենք նույն ժողովուրդն են, այսինքն նա տեղյակ էր վերոնշյալին: -Այս պարագայում ինչո՞ւ է պետության անունը Մեծ Բրիտանիա, երկրի անունը` Անգլիա: -Այստեղ առեղծված, ըստ էության, չկա: Բրիտների անվան ներքո անգլոսաքսերը բռնաճնշում են ողջ մոլորակը, իսկ պատասխանատվությունն ընկնում է բրիտների վրա, քանզի հնչեցվում է բրիտների անունը և կարմայական հարվածն ուղղվում է հենց բրիտներին: Այսինքն աշխարհակառուցողական և աշխարհաքանդողական գործընթացները գլխավորապես խմորվում են Անգլիայում. մենք շատ վաղուց անմասն ենք այդ ամենին: -Տիար Բարոյան, Ձեր ներկայությունն անչափ ուշագրավ է և մենք, հուսամ, դեռ բազմիցս կհանդիպենք, քննելու ի մասնավորի հայոց պատմության ոչ այնքան հայտնի, նաև աղավաղված էջերը: Այս պահին ուզում եմ ինձ խիստ տագնապեցնող մի հարցի պատասխանը ստանալ: Նարեկացու Մատյանը մինչ օրս արժանի, խորքային գնահատական չի ստացել: Ո՞վ է նա ըստ Ձեզ: -Անվերապահորեն Գրիգոր Նարեկացին է մեր մեծագույն սրբազնագետը, քանզի ՙՄատյան ողբերգությանը՚ զարհուրելի սրբազնագիտական արժեք է: Եվ տարօրինակ չկա ոչինի, որ Նարեկացուց է սկսվում եվրոպական վերածնունդը: Այ որպես գաղափար ներմուծվեց մարդկային գիտակցություն: -Զարմանալի է, 25 տարվա պետություն ենք դառնում, սակայն ոչ միայն Նարեկացու, այլև մեր մյուս անկյունաքարային դեմքերի ուսմունքները չեն ներդրվել մեր ազգային-պետական ճանաչողության հենքում: -Մենք դեռևս պետություն չենք: Առկա է անունը` պետություն, չկա ինքը` պետականությունը: Մենք զարհուրելի մեծ բան ենք կորցրել, չմոռանանք, հայոց յուրաքանչյեւր թագավոր գիտակցում էր, որ ինքը իր ժողովրդի ծառան է, նրանք պարտք էին համարում յուրաքանչյուր խնդրատուի անձամբ ընդունել: Հայոց արքա հանդիսանալն արդեն իսկ առաքինություն է, բարեպաշտություն և նվիրում: Նրանց կառավարման օրոք չի եղծվել այն բնությունը, ուր իրենք են ապրել:

 Հարցազրույցը վարեց`Վրեժ Ա. Առաքելյանը

 
27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan