Վերլուծաբան. Ադրբեջանական կողմն ակնհայտորեն պետք է սպասի ևս մեկ անակնկալի
Հայկական կողմն ի կատար է ածել Մինսկի խմբի հայտարարությունը: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը` խոսելով հայկական ուղղաթիռի խոցման վայրում ԼՂՀ հատուկ նշանակության ուժերի իրականացրած գործողության մասին: Խոսքը ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից նոյեմբերի 20-ին տարածված հայտարարության մասին է, որում համանախագահները կոչ էին արել Ադրբեջանին հնարավորություն տալ վերադարձնել նոյեմբերի 12-ին խոցված հայկական ուղղաթիռի զոհերի մարմինները և հայտնել իրենց խորը մտահոգությունը, որ ադրբեջանական կողմը չի ստեղծել մարդասիրական միջանցք` ուղղաթիռի անկման վայր այցելելու համար: Եվ հենց այս հայտարարությանը, ըստ վերլուծաբանի, չի հետևել ադրբեջանական կողմը: Ստեփան Սաֆարյանի խոսքով`հայկական կողմն, ըստ էության, այլ ելք չուներ խնդիրը լուծելու համար, որովհետև դիվանագիտական եղանակները չաշխատեցին, կամ եթե նույնիսկ որևէ հնարավորություն կար հայ սպաների աճյունները վերադարձնել դիվանագիտական ճանապարհով, ապա դրա համար երկար ժամանակ կպահանջվեր, իսկ դա հնարավորություն կտար Ադրբեջանին այդ ընթացքում սակարկություններ բացել այլ հարցերի շուրջ: «Ադրբեջանն ակնհայտորեն այդ խնդիրն օգտագործում էր այլ խնդիրներ լուծելու համար, հետևաբար հայկական կողմն ուղղակի զրկեց նրան այդ հնարավորությունից, բացի այդ` շատ տճահ իրավիճակում դրեց նրան»,- նշեց մեր զրուցակիցը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
