Վերքը կմնա. Ջիգարխանյանի առաջին հարցազրույցը ապահարզանից հետո. NEWS.AM
Ես հասկանում եմ, որ պետք է վերապրեմ այս ամուսնալուծությունը։ Այս մասին MK.ru կայքին տված հարցազրույցում ասել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը։
NEWS.am–ը ներկայացնում է ապահարզանից հետո Ջիգարխանյանի առաջին հարցազրույցը։
Արմեն Բորիսովիչ, դուք գո՞հ եք դատարանի վճռից։
Շատ–շատ, անկեղծ խոսք։ Բայց ես հասկանում եմ, որ դա այն հաղթանակը չէ, որտեղ 1։0 է լինում՝ հօգուտ ինչ–որ մեկի։ Ոչ, սա բոլորովին այլ զգացողություն է, եւ ես հասկանում եմ, որ պետք է վերապրեմ դա։
Դրա համար ուժ ունե՞ք։
Իհարկե, Բժիշկները լավն են, հետեւում են, որ շաքարս չբարձրանա։ Եվ հետո, իմ շուրջ այնքան լավ մարդիկ կան՝ թատրոնում, կյանքում։ Ես հիմա կատու էլ ունեմ։ Ես նրան շատ եմ կարոտում։
Ընկերներն ասում են, որ Ձեր ձայնը փոխվել է։ Ես ինքս եմ դա լսում՝ ձայնը, տոնայնությունը նախկինի պես է։ Նրանց համար, ովքեր Ձեզ երկար տարիներ ճանաչել են, դուք նույնն եք մնացել, նույն Ջիգան՝ էներգիայով լեցուն, հմայիչ, սրամիտ, որը կարողանում է արագ լուծումներ գտնել անգամ ամենաբարդ իրավիճակներում։
Ինքս եմ զգում։ Դու հիմա շատ նուրբ բան ասացիր, միգուցե ինքդ էլ չհասկացար, թե ինչ. չար ոգիների մասին։
Բայց ես ուղիղ իմաստով չէի ասում, թեպետ այն, ինչ Ձեզ հետ կատարվել է վերջին 1.5 ամսում…
Բայց դու հենց դա նկատի ունեիր։ Իմացիր, չար ոգիները կերպար չեն, ինչպես շատերը մտածում են։ Դա այն է, ինչն ապրում է քո կողքին՝ ձեւանալով բարի, լուսավոր, փափուկ։
Օրինակ՝ շիկահեր
Ծիծաղելի կլիներ, եթե այդքան նողկալի չլիներ։ Դեհ, ոչինչ, կրկնում եմ, դա պետք է վերապրել։ Այդքան արագ չի անցնի։ Վերքը մնացել է։