Վիճակը ողբերգական է. Կարեն Կարապետյան
Այսօր՝ ապրիլի 20-ին, տեղի ունեցավ ՀՀ կառավարության հերթական նիստը։ Այն մեկնարկեց վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով։
Հանձնարարվեց նաև ներկայացնել միասնական երթուղային ցանցի ստեղծման մասին առաջարկություն։
Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում է աղբահավաքության և սանիտարական մաքրմանը պատշաճ իրանակացմանը։ Կարապետյանը նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ աղբանոցները զբաղեցնում են 430 հա տարածք, դրանց պատշաճ հսկողությունը բացակայում է, մաքրման աշխատանքները կատարվում են թերի կերպով։
«Վիճակը ողբերգական է, կարծում եմ բոլորդ էլ նկատել եք: Անթույլատրելի վիճակ է»- ասաց նա։
Ըստ վարչապետի՝ ոլորտում նման վիճակի պատճառը մարզպետների, համայնքապետերի՝ իրենց աշխատանքում և պարտականությունների կատարման մեջ թերանալն է։
Կարեն Կարապետյանը նշեց՝ այս թեմայով այսօր այլևս չի խոսի՝ չնայած եթե խոսի, այնքա՜ն է խոսելու։
Հանձնարարականին արձագանքեց Վլադիմիր Գասպարյանը:
«Մենք աշխատելու ենք նման դեպքերը կանխել, սակայն, երբ, օրինակ, ինչ-որ մեկը ճանապարհի վրա աղբ է թափում, ապա ոստիկանության միջամտությունը ապարդյուն է», - ասաց Վ. Գասպարյանը։
«Շատ լավ, ոնց պատկերցնում եք, արեք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա: Մենք տասը օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու», - ընդգծեց վարչապետը:
