Video. ԱՄՆ-ում օդաչուն վայրէջք է կատարել փողոցի երթևեկելի հատվածում
ԱՄՆ-ում սկսնակ օդաչուն վայրէջք է կատարել փողոցի վրա: Այդ մասին են վկայում ականատեսի ավտոմեքենայի տեսախցիկից ստացված կադրերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինչպես հայտնել է տեսանյութի հեղինակը, միջադեպը տեղի է ունեցել հունիսի 1-ին Կալիֆորնիայի Հանթինգթոն-Բիչ քաղաքում: Վարորդի խոսքերով՝ նա, լսելով ինքնաթիռի աղմուկը, կարծել է, որ դա մոտոցիկլետի ձայն է, սակայն այնուհետև նա տեսել է, թե ինչպես է իր գլխավերևով ինքնաթիռ թռչում:
