Video. Ապրիլյան պատերազմի զինվոր Ռոլանդ Սահակյանը ապաքինվում է
Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված վերջին զինվորը ոտքի է կանգնում: Երևանի բուժհաստատություններում ավելի քան մեկ տարի անցկացնելուց հետո Ռոլանդ Սահակյանը բուժումը շարունակում է Մոսկվայի ամենահեղինակավոր վերականգնողական կենտրոններից մեկում՝ Պաշտպանության նախարարության ֆինանսավորմամբ: Ռոլանդը ծանր վնասվածք էր ստացել ականի պայթյունի պատճառով:
