video Այսօր դեռ չեն կարող մանդատը վայր դնել. Ծառուկյանը՝ «ըմբոստացած» պատգամավորների մասին
Բայց ե՞րբ ակտիվ չեմ եղել: Այսօր՝ մայիսի 18-ին, 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ արձագանքելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է այս խորհրդարանում ակտիվ աշխատել:
Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված, իսկ ինքնաբացարկ հայտնած անձանց Գագիկ Ծառուկյանը նշեց, որ նրանց վերջը լավ է լինելու. «Շատ լավ է լինելու, դուք մի անհանգստացեք: Խմբակցությունում կքննարկենք, նրանք բոլորն էլ մեր գործընկերներն են, աշխատել են, ճանապարհ են անցել: Ես երեկ իմ հարցազրույցում բոլոր հարցերի պատասխանները տվել եմ»,- ասաց Ծառուկյանը և հավաստիացրեց, որ կուսակցությունում կրքերը հանդարտվել են:
Ծառուկյանը խորհդարանում ընդդիմադիր հռչակելու վերաբերյալ հարցերին հստակ պատասխան չի տալիս. «Եթե մենք համապատասխան կոալիցիայի մեջ չենք ուրեմն… »:
