video. Բեռնատարներով փողոցներ են փակելու
Հանրապետության Հրապարահի հանրահավաքի մասնակիցները արդեն ավանդույթի համաձայն հանրահավաքն ավարտում են երթով։
Մինչ այդ՝ ՆԻկոլ Փաշինյանը ներկայացրեց վաղվա գործողությունների պլանը։ Նա նշեց, որ պետք է շարունակել ցանցային պայքարը։ Ըստ նրա՝ ինչպես առաջին օրը, պետք է ապակենտրոնացնել մարդկաց, որպեսզի ոստիկանությունը չկարողանան մարդկանց ցրել։ Նա հայտարարեց, որ վաղվա առանձնահատկությունն այն է, որ 8։15 մեկնարկող ակցիաներին պետք է ներգրավվեն բեռնատարները, քանի որ Հայաստանում չկան բեռնատարները էվակուացնելու հատուկ քարշակներ և ճանապարհային ոստիկանությունը չի կարողանա հեշտությամբ բացել փողոցները։
Նիկոլ Փաշինյանը չասաց նաև թե ինքը որտեղ է լինելու։ «Ես կմիանամ այն համայնքին, որն առաջինը կամ ամենահաջողը կփակի փողոցը»,-ասաց նա։
Բացի այդ, Փաշինյանը ոստիկանների ընտանիքների անդամներին կոչ արեց երեկոյան հանրահավաքին մասնակցել։
