1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

VIDEO Երևանում որդին մեծ «դոզայով» «Կետոնալ» է սրսկել ու խեղդելով սպանել է հորը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ավարտվել է Արմեն Առաքելյանի գործի դատական քննությունը:

49-ամյա Արմենին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Առաքելյանը սպանել է իր հորը:

Դատական ակտում արձանագրված է, որ Արմեն Առաքելյանը հոր՝ Հայկարամի հետ բնակվել է Երևանի Իսակովի պողոտայի շենքերից մեկում:

Հայկարամը երկար տարիներ տառապել է թոքերի, անոթների, ուղեղի սնուցման հետ կապված խնդիրներից: Արմեն Առաքելյանը խնամել է հորը, նաև կատարել է դեղորայքային ներարկումներ:

Տարիների ընթացքում Արմեն Առաքելյանը «հոգնել է հիվանդ հորը խնամելուց, հորը իր վրա ծանրացած բեռ է համարել, դժվարությամբ է հանդուրժել հոր ներկայությունը և հաճախ վիճել է նրա հետ»:

Այդ հողի վրա, ըստ դատական ակտի, Արմեն Առաքելյանի մոտ առաջացել է հորը սպանելու մտադրություն:

Քաջատեղյակ լինելով «Կետոնալ» դեղամիջոցի չարաշահման դեպքում կյանքի համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորության մասին՝ Արմեն Առաքելյանը 2016 թվականի մայիսի 24-ի երեկոյան մեկ ժամվա ընթացքում հորը 2 չափաբաժին «Կետոնալ» է ներարկել՝ յուրաքանչյուրը՝ 2 մլ: Ապա հորը թողնելով տանը մենակ՝ Արմենը դուրս է եկել:

Մայիսի լույս 25-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Արմեն Առաքելյանը տուն է վերադարձել ու տեսել է, որ հայրն ընկած է հատակին, դժվար է շնչում:

Իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, ըստ դատական ակտի, Արմեն Առաքելյանը սեղմել է հոր պարանոցը և խեղդամահ է արել նրան…

Արմեն Առաքելյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե ինքը սրսկումների համար է կալանքի տակ, քանի որ երեք անգամ է սրսկել հորը: Հայկարամը շատ վատ էր զգում, ինքը մենակ էր, չգիտեր՝ ինչ անի…

Արմենը պնդել է, թե հորը սպանելու մտադրություն չի ունեցել, նրան խեղդամահ չի արել, միայն օգնել է՝ ցավազրկող է սրսկել ու տանից դուրս է եկել: Հորը չի խփել՝ հայրն անշարժ պառկած էր : Հայրը շատ հիվանդ էր, ինքն ամեն օր նրան ցավազրկողներ էր սրսկում: Երբեք հորը չի ծեծել, պատահել է՝ իրենք վիճել են, բայց ինքը հորը չի ծեծել: Եղել է դեպք, որ հայրը ոստիկան է կանչել իրենց վեճերի պատճառով: Հայրն է պահանջել, որ ինքը «ուժեղ դոզայով» դեղը  սրսկի: Ինքն էլ սրսկել է, հայրը քնել ու մնացել է քնած:

Դատարանում Արմեն Առաքելյանը հայտարարել է. «Սառնարանում ժամկետն անցած միս ունեի շան համար: Կարող ա՝ Հայկարամը կերել ա, թունավորվել ու մեռել ա: Նա շան միսը ուտելու սովորություն ուներ…  Ասում են՝ ներարկել եմ… Հա, ինքը ուժեղ ցավեր ուներ, չէր դիմանում, ասում էր՝ սրսկի, ես էլ սրսկում էի: Էդ օրն էլ սրսկեցի, ուզում էի տանից դուրս գամ, ասեց՝ հո՛պ, արի մի հատ էլ սրսկի: Ես էլ հորս ասելով գնացի ու մի հատ էլ սրսկեցի… Ես նրա բարեկամներին էլ եմ զանգել, ասել են՝ սրսկի, ես էլ սրսկել եմ…Դիտավորյալ սպանության համար ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»:

Հոր մահից հետո Արմենը զանգել և շտապօգնություն է կանչել:

Դատարանում նա ասել է, թե իրեն ոստիկանություն են տարել՝ սպանությունների գծով բաժնի պետի սենյակ, իրեն ասել են՝ գրի, որ խեղդամահ ես արել ու խփել ես հորդ աչքին: Ասել են՝ գեներալն է էդպես ասել… Ու խոստացել են, որ ինքը պատասխանատվության չի ենթարկվի…

Տուժողի իրավահաջորդը՝ սպանվածի եղբայրը, հայտնել է, թե Հայկարամը անկողնային հիվանդ չի եղել: Վերջին տասը տարում Արմենը ծնողների կյանքը դարձրել էր «դժոխք»: Դեպքից մի քանի օր առաջ եղբայրը զանգել է իրեն, խնդրել է ոստիկանություն զանգել ու հայտնել, որ որդին վատ է վերաբերվում իրեն:

Հայկարամին վիրահատություն էր անհրաժեշտ, բժիշկն ասել էր, թե վիրահատության ու այլ ծախսերի համար պետք կլինի մոտ 2 միլիոն դրամ: Այնուհետև բժիշկը տասն օրով գործուղման էր մեկնել՝  հանձնարարելով  օրական մեկ անգամ Հայկարամին ցավազրկող ներարկել:

Իրենք ընտանիքով հավաքվել ու սկսել են քննարկել, թե որտեղից գումար ճարեն վիրահատության համար: Որոշել են վաճառել Հայկարամի ու Արմենի բնակարանը, գնել մեկ սենյականոց բնակարան, մնացած գումարով կատարել Հայկարամի վիրահատությունը: Մինչ իրենք նման բան էին որոշում, Արմենը զանգել ու ասել է, թե հայրը մահացել է:

Տուժողի իրավահաջորդը պնդել է՝ իրականությունն այն է, որ Արմենը երբեք հորը չի խնամել, նա առողջական խնդիրներ էլ չի ունեցել, Արմենը ոչ թե հիվանդ է, այլ՝ «խաբեբա»…

Ըստ բարեկամների՝ Արմենը սկզբում դեմ է եղել բնակարանը վաճառելուն, հետո համաձայնել ու ասել է, որ ոչ թե մեկ սենյականոց բնակարան կգնի, այլ՝ հողատարածք: Նա ասել է, որ բարեկամները չխառնվեն, ինքն իրենց բնակարանը կվաճառի:  Այն օրերին, երբ Հայկարամը պահանջում էր բնակարանը վաճառել իր վիրահատության համար, Արմենը անսպասելի զանգել է բարեկամներին ու ասել է, թե գիշերը հայրը մահացել է…

Բարեկամները հայտնել են, թե Արմենը բնակարանում պահում էր շուն, կատու, օձ: Պատահել է՝ կատվի պատճառով կամ հաց ուտելու համար Արմենը հորը հարվածել է: Միայն Արմենն էր հորը սրսկում: Եվ՝ Արմենը Հայկարամի հարազատ որդին չէր, նրան որդեգրել էին, երբ երեք օրական էր եղել :

Ըստ բարեկամների՝ ծնողները Արմենին «պահել են բամբակների մեջ», վերջում նա էսպես է հայտնել իր երախտագիտությունը… Բարեկամների խոսքերով՝ Արմենը չի աշխատել, ապրել է հոր միջոցներով ու թոշակով: Հայրը՝  Հայկարամը, ըստ հարազատների, ժամանակին եղել է «Նորքի հանրակացարանների կառավարիչը»: Արմենին շատ լավ է պահել. «Էնքան լավ է պահել, որ նա ոչ մի օր կարգին չի աշխատել…»:

Մոր մահից հետո Արմենն ապրում էր հոր հետ: Արմենը երկու անգամ ամուսնացել ու ամուսնալուծվել է… Զավակներ ունի, որոնք նրանից հեռու են ապրել…

Արմեն Առաքելյանի նկատմամբ նախաքննական մարմնի որոշմամբ կատարվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ նա չի տառապել ու չի տառապում հոգեկան հիվանդությամբ, որևէ տեղ հաշվառված չի եղել, բուժում չի ստացել:

Արմեն Առաքելյանը ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը Արմեն Առաքելյանին մեղավոր ճանաչեց հորը դիտավորյալ սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Արմեն Առաքելյանը դատապարտվեց 13 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2016 թվականի մայիսի 25-ից:

 

1IN.AM

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan