Video. Ես անգամ քարտեզին չեմ ուզում նայել ու տեսնել, թե որտեղ է ԱՄՆ-ն․ Ռոբսոն
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել «Օրենքով գողեր» կազմակերպության դեմ, այդ թվում և Սոչիում բնակվող գործարար Ռուբեն Թաթուլյանի դեմ:
Այս և այլ թեմաներով Ռուբեն Թաթուլյանը հարցազրույց է տվել Блог Сочиհեռուստաընկերությանը։
- Արդյո՞ք պատժամիջոցները վնասել են ձեր բիզնեսին:
-Առաջին հերթին ես ընդհանրապես չեմ հասկանում ձեր հարցը, ես ընդհանրապես կապ չունեմ այսպես կոչված «օրենքով գողերի» հետ, երկրորդը՝ ես չունեմ որևէ բիզնեսներ ԱՄՆ տարածքում և կապ չունեմ ամերիկյան ընկերությունների հետ, ես նույնիսկ ցանկություն չունեմ բիզնես ունենալ այդ երկրում, չեմ հասկանում ինչի հիման վրա են ինձ ներառել այդ ցուցակում: Ցանկությունս մեծ է պատասխանելու կոպիտ և անկեղծ, բայց քանի որ ես ինձ քաղաքակիրթ մարդ եմ համարում… Այն, ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ինձ համար մեկ է, ես ընդհանրապես անտարբեր եմ, ես նույնիսկ չեմ ուզում այդ երկիրը տեսնել քարտեզի վրա: Երկիր՝ զուրկ ուտելու, կրթություն ստանալու մշակույթից, երաժշտական մշակույթից: Սա մի երկիր է՝ կառուցված համբուրգերից, սպիտակ շապիկներից ու ջինսից։ Ինձ համար կարևոր չէ, թե ի՞նչ սանկցիաներ է կիրառել այդ երկիրն իմ դեմ: Այդ երկրի հետ կապված ակնկալիքներ չունեմ ո՛չ ապագայում, ո՛չ հիմա, ո՛չ էլ երբևէ: Միակ երկիրը, որը ես հարգում եմ և կշարունակեմ հարգել, Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ ես ծնվել եմ: Ընդհանրապես ինձ չի հետաքրքրում` ի՛նչ են խոսում Ջորջ Բուշը, Օբաման, Թրամփը, ես անգամ քարտեզին չեմ ուզում նայել ու տեսնել, թե որտե՛ղ է ԱՄՆ-ն։
