Video Ինձնից սկսած ոչ ոք սուրբ չի, հատկապես բժիշկները. թեժ քննարկում ԱԺ-ում
1in.am-ը գրում է.
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր բուռն քննարկման առարկա դարձավ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Հեղինակները Հրայր Թովմասյանն ու Կարեն Ավագյանն են:
«Բժշկի աշխատանքը խոչընդոտվում է, նույնիսկ ծեծելով մահ ենք ունեցել: Ամեն օր վերակենդանացման բաժանմունքների դիմաց նման դեպքեր ենք ունենում: Եթե բժիշկը իր գործունեություն արդյունքում սխալ է արել`հստակ քրեական պատասխանատվության թող ենթարկվի»,- հիմնավորումներում ասաց Կարեն Ավագյանը`հավելելով, որ նախագիծը գրեթե բոլոր բուժաշխատողների կողմից հավանության է արժանացել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին հետաքրքրում էր`խոչընդոտելն ի՞նչ գործողությամբ պետք է արտահայտվի, որի համար ՀՀ օրենսդրությունը ոչինչ չի սահմանում. «Մի՞թե սրանով չենք ծանրաբեռնում մեր օրենսդրությունը: Դե եկեք առանձնացնենք`մանկավարժի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, արհեստավորի և այդպես»:
