VIDEO. PHOTO. Բացառիկ կադրեր քրեական աշխարհի հայտնի գող Ճակոյի դստեր պսակադրությունից
Meganews.am-ը գրում է, որ այսօր գողական աշխարհը խնջույքի է հավաքվել: Օրվա առիթը գողական աշխարհի ներկայացուցիչ Ճակոյի դստեր`Մարիամի հարսանիքն է: Երիտասարդ զույգի՝ Մարիամի և Դավիթի պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որից հետո խնջույքը շարունակվել է «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, որտեղ այս պահին շարունակվում է շքեղ տոնը: Նշենք,որ եզդիների ավանդույթում եկեղեցով պսակադրություն չեն անում, սակայն, Դավիթն ու Մարիամը ամուսնացել են հայկական ավանդույթի համաձայն:

Հիշեցնենք, որ Ճակոն ազգությամբ եզդի է, իսկ փեսան՝ հայ: Հարս ու փեսայի քավորը «ՍԱՍ»-ի Արտակի քրոջ ամուսինն է՝ Սեմիկը: Խնջույքին մասնակցում են ՌԴ-ից, արտերկրից ժամանած հայտնի հեղինակություններ,պաշտոնյաներ,ազդեցիկ հյուրեր,ովքեր հրավիրված են հարսի կողմից:

Հյուրերի թվում է նաև Ռուբեն Հայրապետյանը, Սուրիկ Խաչատրյանը՝ «Լիսկան», Արթուր Բաղդասարյանը, «Քանաքեռցի Տույը» և այլն: Հարսանիքին երգում են հայտնի աստղեր. Էրիկ Կարապետյանը,Սարգիս Ավետիսյանը, Հայկ Պետրոսյանը,Սարոն, Արմեն Խուբլարյանը, ինչպես նաև, ազգությամբ եզդի Վլեն: Meganews-ի տեղեկություններով Դավիթն ու Մարիամը աշխատում են Գազպրոմում:
Մանրամասները`այստեղ
